Եզեկիել 25։1-17

25  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, երեսդ դէպի Ամմոնի որդկանցն արա եւ մարգարէացիր նորանց դէմ,  Եւ ասիր Ամմոնի որդկանցը. Լսեցէք Տէր Եհովայի խօսքը, Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու Վա՜շ ասեցիր իմ սրբարանի մասին երբոր նա պղծուեցաւ, եւ Իսրայէլի երկրի մասին՝ երբոր նա անապատացաւ, եւ Յուդայի տան մասին՝ երբոր նորանք գերի գնացին.  Դորա համար ահա ես քեզ պիտի արեւելքի որդկանցը մատնեմ իբրեւ ժառանգութիւն, որ նորանք իրանց գիւղերը շինեն քեզանում եւ իրանց վրանները դնեն քեզանում. նորանք պիտի ուտեն քո պտուղները եւ նորանք պիտի խմեն քո կաթը։  Եւ ես Ռաբբան պիտի ուղտերի փարախ շինեմ եւ Ամմոնի որդկանցը՝ հօտերի մակաղատեղ, եւ դուք կ’իմանանք որ ես եմ Տէրը։  Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան, նորա համար որ դու ծափ տուիր եւ ոտքով գետինը տրոփեցիր եւ քո բոլոր արհամարհանքովը հոգով չափ ուրախացիր Իսրայէլի երկրի վերայ,  Դորա համար ահա ես իմ ձեռքը մեկնում եմ դէպի քեզ, եւ քեզ մատնում եմ ազգերին իբրեւ յափշտակութիւն. եւ ես քեզ պիտի փչացնեմ ազգերից, եւ քեզ պիտի կորցնեմ երկիրներիցը. ես քեզ բնաջինջ պիտի անեմ, եւ դու կ’իմանաս որ ես եմ Տէրը։  Այսպէս է ասում Տէր Եհովան, որովհետեւ Մովաբը եւ Սէիրն ասեցին թէ Ահա Յուդայի տունը ամեն ազգերի պէս է.  Դորա համար ահա ես պիտի բանամ Մովաբի կողմը քաղաքներիցը նորա սահմաններիցը, երկրի պարծանք Բեթեսիմօթը, 10  Բէէլմոնը եւ Կարիաթեմը Արեւելքի որդկանց համար՝ Ամմոնի որդկանց հետ միասին պիտի սա էլ տամ իբրեւ ժառանգութիւն, որպէս զի Ամոնի որդկանց յիշատակ չ’լինի ազգերի մէջ։ 11  Մովաբումն էլ եմ դատաստաններ անելու, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։ 12  Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Եդովմը սաստկութիւն գործածելով Յուդայի տանիցը վրէժ առաւ եւ նորանից վրէժ առնելով յանցանք գործեց, 13  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վերայ, եւ նորանից բնաջինջ անեմ մարդը եւ անասունը, եւ նորան պիտի Թեմանից առաւել անապատ շինեմ, եւ մինչեւ Դեդան պիտի սրով ընկնեն։ 14  Եւ իմ վրէժը պիտի կատարեմ Եդովմի վերայ իմ ժողովուրդ՝ Իսրայէլի ձեռովը. եւ նորանք պիտի անեն Եդովմի մեջ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համեմատ. եւ նորանք պիտի ճանաչեն իմ վրէժը, ասում է Տէր Եհովան։ 15  Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Փղշտացիք վրեժխնդրութիւնով վարուեցան եւ հոգիի արհամարհանքով վրէժ առան մշտական ատելութիւնով ապականելով. 16  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես իմ ձեռքը տարածում եմ Փղշտացիների վերայ եւ նորանց Քերեթիներին պիտի բնաջինջ անեմ, եւ պիտի փչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը. 17  Եւ նորանց մէջ մեծամեծ վրէժխնդրութիւններ պիտի գործեմ սրտմտութեան յանդիմանութիւններով. եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր իմ վրէժը կ’առնեմ նորանցից։

Ծանոթագրություններ