Եզեկիել 30։1-26

30  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ողբացէք՝ աւա՜ղ այն օրուան։  Որովհետեւ օրը մօտեցել է, եւ մօտեցել է Տիրոջ օրը, ամպոտ օրը. դա ազգերի ժամանակը պիտի լինի։  Եւ սուր պիտի գայ Եգիպտոսի վերայ եւ երկունք պիտի լինի Եթէովպիայումը, երբոր Եգիպտոսումը կ’ընկնեն սպանուածները, եւ վեր կ’առնեն նորա առատութիւնը եւ քարուքանդ կ’լինեն նորա հիմունքը։  Եթէովպացիք, Փութացիք, Ղուդացիք եւ բոլոր խառնիճաղանճ ժողովուրդը եւ Քուբացիք եւ ուխտի երկրի որդիքը նորանց հետ սրով պիտի ընկնեն։  Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի օգնականներն էլ պիտի ընկնեն, եւ պիտի իջնէ նորա զօրութեան հպարտութիւն, Մագդողից մինչեւ Սուհէն սրով պիտի ընկնեն նորանում, ասում է Տէր Եհովան.  Եւ պիտի ամայանան ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները պիտի լինեն անապատացած քաղաքների մէջ։  Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, երբոր ես կրակ կ’գցեմ Եգիպտոսի մէջ եւ կ’կոտրատուին նորա բոլոր օգնականները։  Այն օրը դեսպաններ պիտի դուրս գան նաւերով իմ առաջից՝ ապահով Եթէովպացիներին վախեցնելու համար, եւ նորանց մէջ երկունք պիտի լինի Եգիպտոսի օրուայ պէս. որովհետեւ ահա գալիս է։ 10  Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ Եգիպտոսի բազմութիւնն էլ պիտի փչացնեմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռովը։ 11  Նա եւ իր ժողովուրդն իր հետ՝ ազգերի բռնակալները բերվում են երկիրը աւերակ անելու, եւ նորանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վերայ, եւ երկիրը պիտի լցնեն սպանուածներով։ 12  Եւ ես պիտի ցամաքեցնեմ գետերը, եւ երկիրը ծախեմ չարերի ձեռքը, եւ ամայի անեմ երկիրը եւ նորա լիութիւնը օտարների ձեռով. ես Տէրս եմ խօսել։ 13  Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես կուռքերն էլ պիտի բնաջինջ անեմ, եւ փչացնեմ չաստուածները Մեմփիսից. եւ Եգիպտոսի երկրիցը այլ եւս իշխան պիտի չ’լինի. եւ վախ պիտի դնեմ Եգիպտոսի երկրումը։ 14  Եւ պիտի ամայի անեմ Պաթուրեսին, եւ Տայանիսի մէջ կրակ պիտի գցեմ, եւ Նովի մէջ դատաստաններ պիտի անեմ. 15  Եւ իմ սրտմտութիւնը պիտի թափեմ Եգիպտոսի ամրութեան՝ Սինի վերայ եւ պիտի ջարդեմ Նովի բազմութիւնը։ 16  Եւ կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մէջ. Սինը պիտի երկունքներով գալարուի, եւ Նովը պիտի ճեղքուի. եւ թշնամիները պիտի Մեմփիսը ցերեկով առնեն։ 17  Արեգի եւ Բուբաստի երիտասարդները պիտի սրով ընկնեն. եւ իրանք պիտի գերի գնան։ 18  Եւ Տափնասում ցերեկը պիտի խաւար դառնայ, երբոր ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը , եւ երբոր այնտեղ կ’փչանայ նորա ոյժի հպարտութիւնը. ամպ պիտի ծածկէ նորան, եւ նորա աղջկերքը գերի պիտի գնան։ 19  Այսպէս ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։ 20  Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ առաջին ամսի եօթին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 21  Մարդի որդի, Եգիպտոսի Փարաւօն թագաւորի որդի բազուկը կոտրեցի, եւ ահա նա պիտի չ’փաթաթուի բժշկութիւն տալու համար, որ կապ դնեն փաթաթուածի վերայ, որպէս զի զօրանայ սուր բռնելու համար։ 22  Դորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ահա ես Եգիպտոսի Փարաւօն թագաւորի դէմ եմ, եւ պիտի փշրեմ նորա բազուկները՝ թէ զօրաւորը թէ կոտրածը, եւ վայր պիտի գցել տամ սուրը նորա ձեռքիցը։ 23  Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։ 24  Բայց պիտի զօրացնեմ Բաբիլոնի թագաւորի բազուկները, եւ իմ սուրը պիտի դնեմ նորա ձեռքին, սակայն Փարաւօնի բազուկները պիտի փշրեմ, եւ նա պիտի սպանուողի հեծեծանքովը հեծէ նորա առաջին։ 25  Եւ Բաբիլոնի թագաւորի բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւօնի բազուկները պիտի ընկնեն. եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես իմ սուրը կ’տամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորան կ’մեկնէ Եգիպտոսի երկրի վերայ. 26  Եւ կ’ցրուեմ Եգիպտացիներին ազգերի մէջ եւ նորանց կ’սփոփեմ երկիրների մէջ, այն ժամանակ կ’իմանան որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ