Եզեկիել 36։1-38

36  Եւ դու մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի սարերին եւ ասեիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տիրոջ խօսքը։  Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ թշնամին ասեց ձեր մասին. Վա՜շ, յաւիտենական բլուրներն էլ մեզ համար ժառանգութիւն եղան.  Սորա համար մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Հէնց իսկ նորա համար որ ձեզ աւերակ արին եւ ձեզ վերայ յարձակուեցան շուրջանակի որ մնացած ազգերին ժառանգութիւն դառնաք, եւ դուք լեզուանիների շրթունքն ընկաք եւ նախատինք եղաք ժողովրդին։  Սորա համար, ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը. Տէր Եհովան այսպէս է ասում սարերին, բլուրներին, ձորերին եւ հովիտներին եւ ամայի աւերակներին եւ թողուած քաղաքներին, որոնք աւար եւ ծաղր են դառել շուրջանակի եղող ազգերի մնացածին.  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ անշուշտ իմ նախանձի կրակովն եմ խօսել մնացած ազգերի եւ բոլոր Եդովմի մասին, որովհետեւ նորանք իմ երկիրը իրանց տուին իբրեւ ժառանգութիւն բոլոր սրտի ուրախութիւնով եւ հոգիի արհամարհանքով, որ նորան դարտակելով յափշատկեն։  Դորա համար մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին եւ ասիր սարերին եւ բլուրներին, ձորերին եւ հովիտներին թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես խօսեցի իմ նախանձովն ու իմ բարկութիւնովը, որովհետեւ դուք կրեցիք ազգերի նախատինքը։  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ես բարձրացրել եմ իմ ձեռքը երդումով, որ ձեր շուրջը եղող ազգերը իրանք պիտի քաշեն իրանց նախատինքը։  Իսկ դուք, ով Իսրայէլի սարեր, ձեզ համար ճիւղեր տուէք, եւ ձեր պտուղը բերէք իմ Իսրայէլ ժողովրդի համար, որ մօտեցել են գալու համար։  Որովհետեւ ահա ես ձեր կողմին եմ, եւ դէպի ձեզ եմ դարձել, եւ դուք պիտի մշակուիք եւ սերմանուիք։ 10  Ես ձեզ վերայ պիտի մարդը շատացնեմ այսինքն Իսրայէլի տունը, բոլորը. եւ քաղաքները պիտի շէնանան, եւ աւերակները պիտի շինուին։ 11  Եւ ձեզ վերայ պիտի շատացնեմ մարդը եւ անասունը, եւ նորանք պիտի բազմանան եւ պտղաբեր լինեն, եւ ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջի կացութեան պէս եւ ձեր առաջուայ վիճակից աւելի լաւութիւն պիտի անեմ, եւ պիտի իմանաք թէ ես եմ Տէրը։ 12  Եւ ձեզ վերայ մարդ պիտի ման ածեմ, այսինքն իմ ժողովուրդ Իսրայէլը, եւ նորանք պիտի ժառանգեն քեզ, եւ դու նորանց ժառանգութիւնը պիտի լինես. եւ նորանց այլ եւս անզաւակ պիտի չ’անես։ 13  Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեզ համար ասում են թէ Դու մարդ ուտող ես, եւ քո ժողովրդին անզաւակ ես արել. 14  Դորա համար այլ եւս մարդ պիտի չ’ուտես եւ այլ եւս անզաւակ չ’անես քո ժողովրդին, ասում է Տէր Եհովան։ 15  Եւ քո մէջ այլ եւս լսել պիտի չ’տամ ազգերի նախատինքը, եւ այլ եւս պիտի չ’կրես ժողովուրդների անարգանքը, եւ քո ազգերին այլ եւս պիտի անզաւակ չ’անես, ասում է Տէր Եհովան։ 16  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 17  Մարդի որդի, Իսրայէի տունը իրանց երկրումը բնակուեցան եւ նորան պղծեցին իրանց ճանապարհովը եւ իրանց գործերովը, դաշտանաւորի պղծութեան պէս եղաւ նորանց ճանապարհը իմ առաջին։ 18  Ես էլ մի բարկութիւնը թափեցի նորանց վերայ այն արիւնի համար, որ թափեցին երկրի վերայ, եւ որը պղծեցին իրանց կուռքերովը։ 19  Եւ նորանց ցրուեցի ազգերի մէջ, եւ նորանք ցիրուցան եղան երկիրների մէջ. նորանց ճանապարհի եւ նորանց գործերի համեմատ դատաստան արի իրանց։ 20  Եւ երբոր գնացին այն ազգերի մօտ, ուր որ գնացել են, պղծեցին իմ սուրբ անունը, երբոր նորանց համար ասուեցաւ. Սորանք Տիրոջ ազգն են եւ նորա երկրիցն են դուրս եկել։ 21  Սակայն ես գթացի իմ սուրբ անունի համար, որ Իսրայէլի տունը պղծեցին այն ազգերի մէջ, ուր որ գնացել էին։ 22  Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Չէ թէ ձեզ համար եմ անում ես, ով Իսրայէլի տուն, այլ իմ սուրբ անունի համար, որ դուք պղծեցիք այն ազգերի մէջ ուր որ գնացել էք։ 23  Եւ ես սրբեցի իմ սուրբ մեծ անունը, որ պղծուած էր այն ազգերի մէջ որոնց մէջ դուք պղծեցիք. եւ ազգերը պիտի գիտենան որ ես եմ Տէրը, ասում է Տէր Եհովան, երբոր ես կ’սրբուիմ ձեր մէջ նորանց աչքերի առաջին։ 24  Եւ ձեզ պիտի առնեմ ազգերի միջից եւ ժողովեմ ձեզ ամեն երկիրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը. 25  Եւ ձեզ վերայ մաքուր ջուր պիտի սրսկեմ, եւ մաքուր պիտի լինէք. ձեր բոլոր պղծութիւններիցն ու ձեր բոլոր կուռքերիցը պիտի մաքրեմ ձեզ։ 26  Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։ 27  Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք։ 28  Եւ բնակուէք այն երկրումը որ տուել եմ ձեր հայրերին, եւ իմ ժողովուրդը լինէք, եւ ես ձեր Աստուածը լինեմ։ 29  Եւ ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր պղծութիւններիցը, եւ պիտի կանչեմ ցորենը եւ շատացնեմ նորան. եւ ձեզ վերայ սով պիտի չ’բերեմ։ 30  Եւ պիտի շատացեմ ծառերի պտուղը եւ դաշտի բերքը, որպէս զի այլ եւս սովի նախատինք չը քաշէք ազգերի մէջ։ 31  Եւ դուք պիտի յիշէք ձեր չար ճանապարհները եւ ձեր գործերը որ լաւ չէին, եւ պիտի զզուիք ձեզանից ձեր անօրէնութիւնների համար եւ ձեր պղծութիւնների համար։ 32  Ոչ թէ ձեզ համար եմ անում, ասում է Տէր Եհովան, սա ձեզ յայնի լինի. ամաչեցէք եւ պատկառեցէք ձեր ճանապարհներիցը, ով Իսրայէլի տուն։ 33  Այսպէս է ասում Տէր Եհովան. Այն օրը որ ձեզ կ’մաքրեմ ձեր բոլոր անօէնութիւններիցը, այն ժամանակ քաղաքները պիտի մարդաբնակ անեմ, եւ աւերակները պիտի շինուին։ 34  Եւ ամայացած երկիրը պիտի մշակուի փոխանակ որ ամայի էր ամեն անցնողի աչքի առաջին։ 35  Եւ պիտի ասեն. Այս ամայացած երկիրը Եդեմի դրախտի պէս դառել եւ աւերակ ու ամայի եւ քարուքանդ քաղաքները պարսպաւոր ու մարդաբնակ են դառել։ 36  Եւ ձեր շրջակայքում մնացած ազգերը պիտի իմանան որ ես Տէրս շինում եմ քանդուածները եւ տնկում՝ ամայացածը. ես Տէրս խօսեցի եւ պիտի կատարեմ։ 37  Այսպէս է ասում Տէր Եհովան. Իսրայէլի տունը դեռ այս բանն էլ պիտի խնդրէ ինձանից որ անեմ իրանց. նորանց պիտի շատացնեմ մարդկանցով խաշինքի պէս։ 38  Սուրբ խաշինքի պէս, Երուսաղէմի խաշինքների պէս նորա տօն օրերին. այնպէս պիտի լինեն այն աւերակ քաղաքները մարդկանց խաշինքներով լիքը, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ