Եզեկիել 39։1-29

39  Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր Գոգի դէմ եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։  Եւ ես քեզ ետ պիտի դարձնեմ եւ քեզ վեր հանեմ հիւսիսի ծայրերիցը եւ քեզ պիտի բերեմ Իսրայէլի սարերի վերայ։  Եւ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ եւ նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ։  Իսրայէլի սարերի վերայ պիտի ընկնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը. ամեն տեսակ թեւաւոր գիշատիչ թռչնի եւ դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ։  Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետեւ ես ասեցի, ասում է Տէր Եհովան։  Եւ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վերայ եւ կղզիների ապահով բնակողների վերայ, եւ պիտի իմանան, թէ ես եմ Տէրը։  Եւ իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայէլ ժողովրդի մէջ, եւ իմ սուրբ անունը այլ եւս պղծել չեմ տալ. եւ ազգերը կ’իմանան որ ես եմ Իսրայէլումը սուրբ եղող Տէրը։  Ահա գալիս է, եւ կ’կատարուի, ասում է Տէր Եհովան. սա այն օրն է որ ես ասեցի։  Եւ Իսրայէլի քաղաքների բնակիչները դուրս կ’գան եւ կրակ կ’վառեն, եւ կ’այրեն զէնքերը. եւ ապարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով եւ նիզակներով եօթը տարի կրակ կ’անեն։ 10  Եւ փայտ չեն կրիլ դաշտիցը, եւ փայտ էլ չեն անիլ անտառներիցը, որովհետեւ զէնքերով պիտի կրակ անեն, եւ իրանցից յափշտակողներից պիտի յափշտակեն, եւ իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տէր Եհովան։ 11  Եւ այն օրը կ’լինի որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամա իբրեւ գերեզման Իսրայէլի մէջ անցաւորների ձորը՝ ծովի արեւելքումը. եւ նա արգիլելու է անցաւորներին, եւ այնտեղ պիտի թաղեն Գոգին եւ նորա բոլոր բազմութիւնը , եւ կ’կոչեն Գոգի բազմութեան ձորը։ 12  Եւ Իսրայէլի տունը պիտի թաղեն նորանց՝ երկիրը մաքրուելու համար եօթը ամիս։ 13  Եւ երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղէ, եւ սա նորանց համար համբաւ պիտի դառնայ այն օրը որ ես կ’փառաւորուիմ, ասում է Տէր Եհովան։ 14  Եւ մարդիկ պիտի ջոկեն որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վերայ մնացածներին նորան մաքրելու համար. եօթն ամսից յետոյ պիտի որոնեն։ 15  Եւ ման եկողները ման պիտի գան երկումը, եւ երբոր մարդի ոսկորներ տեսան՝ նոր կշտին նշան պիտի շինեն մինչեւ որ թաղողները թաղեն նորան Գոգի բազմութեան ձորումը։ 16  Եւ քաղաքի անունն էլ Համոնա* պիտի լինի. եւ երկիրը պիտի մաքրեն։ 17  Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք եւ եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, եոր ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։ 18  Զօրաւորների միս կերէք եւ երկրի իշխանների արիւնը խմեցէք՝ խոյերի, գառների, նոխազների, զուարակների, որոնք ամենքը Բասանի պարարտներ են։ 19  Եւ ճարպ կերէք միչեւ որ կշտանաք, եւ արիւնը խմեցէք մինչեւ որ արբենաք այն զոհիցը որ ես զոհեցի ձեզ համար։ 20  Եւ կշտացէք իմ սեղանի վերայ ձիերով եւ կառքերով, զօրոաւորներով եւ ամեն պատերազմական մարդով, ասում է Տէր Եհովան։ 21  Եւ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մէջ եւ ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, եւ իմ ձեռքը որ նորանց վերայ պիտի դնեմ։ 22  Եւ Իսրայէլի տունը պիտի իմանան, որ ես եմ նորանց Տէր Աստուածը այս օրից եւ յետոյ. 23  Եւ ազգերը պիտի իմանան, որ Իսրայէլի տունը իրանց անօրէնութիւնների համար գերի են գնացել, որովհետեւ ապստամբուել են ինձ դէմ, եւ ես ծածկեցի իմ երեսը նորանցից, եւ նորանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի եւ ամենքը սրով ընկան։ 24  Նորանց պղծութիւնների եւ նորանց յանցանքների համեմատ արի նորանց, եւ իմ երեսը ծածկեցի նորանցից։ 25  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Հիմա ետ պիտի դարձնեմ Յակոբի գերութիւնը եւ պիտի գթամ Իսրայէլի բոլոր տանը, եւ պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար։ 26  Եւ նորանք պիտի կրեն իրանց նախատինքը եւ իրանց բոլոր ապստամբութիւնը որ ապստամբեցին ինձ դէմ երբոր ապահով բնակուել էին իրանց երկրումը եւ վախեցնող չ’կար։ 27  Երբոր ես նորանց ետ կ’բերեմ ազգերի միջից եւ նորանց կ’ժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, եւ նորանց կ’սրբուիմ շատ ազգերի աչքի առաջին։ 28  Այն ժամանակ նորանք կ’իմանան թէ ես եմ նորանց Տէր Աստուածը, երբոր նորանց գերի կ’տանեմ ազգերի մօտ եւ կ’հավաքեմ նորանց իրանց երկիրը, եւ նորանցից այլ եւս այնտեղ չեմ թողիլ։ 29  Եւ այլ եւս չեմ ծածկիլ իմ երեսը նորանցից. որովհետեւ իմ հոգին թափած կ’լինեմ Իսրայէլի տան վերայ, ասում է Տէր Եհովան։

Ծանոթագրություններ

39։16 Այսինքն՝ բազմութիւն։