Եզեկիել 41։1-26

41  Եւ ինձ տարաւ տաճարը, եւ չափեց դրանդիքը՝ վեց կանգուն լայն այս կողմից եւ վեց կանգուն լայն այն կողմից խորանի լայնութիւնովը։  Եւ մուտքի լայնութիւնը տասը կանգուն, եւ դռան կողքերը՝ հինգ կանգուն այս կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից, եւ չափեց նորա երկայնութիւնը՝ քառասուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։  Եւ ներս մտաւ, եւ չափեց մուտքի դրանդիքը՝ երկու կանգուն, եւ մուտքը վեց կանգուն, եւ մուտքի լայնութիւնը եօթը կանգուն։  Եւ չափեց նորա երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը քսան կանգուն տաճարի երեսովը. եւ ինձ ասեց. Սա սրբութեանց սրբութիւնն է։  Եւ չափեց տան պատը՝ վեց կանգուն, եւ ամեն մի սենեանկի լայնութիւնը, որոնք շուրջանակի տաճարի շուրջն էին, չորս կանգուն էր։  Եւ սենեակները երեք՝ սենեակ սենեակի վերայ երեսուն անգամ. եւ մտնում էին տաճարի պատը որ շինուած էր շուրջանակի սենեակների համար որ կպչէին, բայց իրանք կպչուած չէին տաճարի պատիցը։  Եւ լայնանում եւ ընդարձակվում էին սենեանկները միշտ դէպի վեր. որովհետեւ տաճարը ընդարձակվում էր միշտ դէպի շուրջանակի տան շուրջովը. դորա համար լայնանում էր տունը դէպի վեր. եւ այսպէս ցածի յարկիցը բարձրանում էր, վերի յարկը միջինովը։  Եւ տեսայ տաճարի բարձրութիւնը շուրջանակի, սենեակների հիմերը ամբողջ մէկ եղեգ՝ վեց կանգուն մինչեւ յոդուածը։  Սենեակների պատի լայնութիւնը դրսից հինգ կանգուն, եւ մնացածը սենեակների մէջն էր ներսիցը։ 10  Եւ միւս սենեակների միջի լայնութիւնը քսան կանգուն էր շուրջանակի տաճարի շուրջը։ 11  Եւ սենեակների մուտքերը դէպի մնացած տեղն էին, մէկ մուտքը դէպի հիւսիս, եւ մէկ մուտքը դէպի հարաւ, եւ մնացած տեղի լայնութիւնը հինգ կանգուն շուրջանակի։ 12  Եւ անջրպետի դիմացի շէնքը դէպի արեւմտեան կողմը՝ եօթանասուն կագուն եւ շէնքի պատը հինգ կանգուն լայն շուրջանակի, եւ նորա երկայնութիւնը իննսուն կանգուն։ 13  Եւ չափեց տունը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն, եւ անջրպետը եւ շէնքը եւ նորա պատերը հարիւր կանգուն երկայն։ 14  Եւ տաճարի երեսի լայնութիւնը եւ անջրպետը դէպի արեւելք հարիւր կանգուն։ 15  Եւ չափեց շէքի երկայնութիւնը անջրպետի դիմացը, որ նորա ետեւի կողմին էր, եւ նորա խորշերը այս կողմից եւ միւս կողմից հարիւր կանգուն. եւ ներսի տաճարը եւ գաւիթի սրահները։ 16  Սեմերը եւ վանդակապատ պատուհանները եւ խորշերը շուրջանակի սենեակների մօտ երեք յարկերումը, սեմերի առաջին տախտակամած շուրջանակի՝ գետնիցը մինչեւ պատուհանները, եւ պատուհանները ծածկուած էին։ 17  Մուտքի վերայի տեղը թէ ներսը մինչեւ տաճարը թէ դուրսը բոլոր պատի վերայ շուրջանակի ներսիցը եւ դրսիցը յարմար չափերով։ 18  Եւ քերովբէներ ու արմաւենիներ էին շինուած, եւ մէկ արմաւենի երկու քերովբէների մէջտեղը, եւ քերովբէն երկու երես ունէր։ 19  Եւ մարդի երեսը դէպի արմավենին մէկ կողմից եւ առիւծի երեսը դէպի արմաւենին միւս կողմից՝ շինուծ էր բոլոր տան համար շուրջանակի։ 20  Գետնիցը մինչեւ մուտքի վերեւը շինուած էին քերովբէները եւ արմաւենիները եւ տաճարի պատի վերայ։ 21  Տաճարի դրանդիքը քառակուսի էին, եւ սրբարանի երեսը նոյն երեւոյթն ունէր։ 22  Սեղանը փայտից էր՝ երեք կանգուն բարձրութիւնը եւ նորա երկայնութիւնը երկու կանգուն եւ անկիւններ ունէր. եւ նորա յատակն ու պատերը փայտից էին։ Եւ ինձ ասեց. Սա է Տիրոջ առաջին եղող սեղանը։ 23  Եւ տաճարն ու սրբարանը երկու դուռ ունէին։ 24  Եւ դռները երկու փեղկանի էին, երկու ծալուող փեղկերով, երկու փեղկեր մէկ փեղկին եւ երկու փեղկեր միւսին։ 25  Եւ նորանց վերայ այսինքն տաճարի դռների վերայ քերովբէներ եւ արմաւենիներ էին շինուած ինչպէս որ շինուած էր պատերի վերայ. եւ փայտամած կար սրահի դէմ դրսի կողմից։ 26  Եւ վանդակապատ պատուհաններ եւ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից սրահի կողքերքին եւ տան եւ փայտամածի կողմանքին։

Ծանոթագրություններ