Եզեկիել 43։1-27

43  Եւ ինձ տարաւ դուռը այսինքնդէպի արեւելք նայող դուռը։  Եւ ահա Իսրայէլի Աստուծոյ փառքը գալիս էր արեւելքի ճանապարհից, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի նման էր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքից։  Եւ տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի իբրեւ իմ տեսած տեսիլքը, երբոր գալիս էին քաղաքը աւերելու. եւ տեսիլքները նման էին այն տեսիլքին, որ տեսել էի Քոբար գետի մօտ. եւ ես վայր ընկայ երեսի վերայ։  Եւ Տիրոջ փառքը եկաւ տունը այն դռան ճանապարհովը որի երեսը դէպի արեւելք էր։  Եւ հոգին վեր առաւ ինձ եւ տարաւ ներսի գավիթը, եւ ահա Տիրոջ փառքը լցրել էր տունը։  Եւ ես տանիցը դէպի ինձ խօսող լսեցի, եւ մի մարդ կանգնել էր կշտիս։  Եւ ասեց ինձ. Մարդի որդի, տես իմ աթոռի տեղը եւ ոտների գարշապարների տեղը, ուր որ ես պիտի բնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ յաւիտեան. եւ այլ եւս պիտի չ’պղծեն Իսրայէլի տունը իմ անունը՝ իրանք եւ իրանց թագաւորները իրանց պոռնկութիւններովը եւ իրանց թագաւորների դիերովը իրանց բարձրավանդակներումը,  Իրանց սեմերը իմ սերմերի հետ եւ իրանց դրանդիքը իմ դրանդիքի մօտ դնելով. թէեւ պատը կար իմ եւ նորանց մէջտեղ. բայց նորանք պղծեցին իմ սուրբ անունը իրանց արած պղծութիւններովը, եւ ես սպառեցի նորանց իմ բարկութիւնովը։  Հիմա թող հեռացնեն իրանց պոռնկութիւնը եւ իրանց թագաւորների դիակները ինձանից. եւ ես կ’բնակուեմ նորանց մէջ յաւիտեան։ 10  Դու, մարդի որդի, պատմիր Իսրայէլի տանը այս տունը , որ ամաչեն իրանց անօրէնութիւններիցը. եւ թող չափեն գաղափարը։ 11  Եւ եթէ ամաչեն բոլոր իրանց արածներիցը, տանը ձեւը եւ նորա կարգաւորութիւնը եւ նորա ելքերը եւ մուտքերը եւ նորա բոլոր օրէնքները հասկացրու նորանց, եւ գրիր նորանց աչքի առաջին, որ նորանք պահեն նորա բոլոր ձևը, եւ նորա բոլոր կանոնները եւ կատարեն նորանց։ 12  Սա է տաճարի օրէնքը. սարի գլխին նորա բոլոր գաւառը շուրջանակի ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրէնքը։ 13  Եւ սորանք են սեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մէկ կանգուն եւ մէկ թաթ) եւ խորքը մէկ կանգուն բարձր եւ մէկ կանգուն լայն, եւ նորա սահմանը եզերքի վերայ շուրջանակի մէկ թիզ. իեւ սա սեղանի հիմքն է։ 14  Եւ գետնի խորքից մինչեւ տակի շրջանակը երկու կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն, եւ փոքր շրջանակից մինչեւ մեծ շրջանակը չորս կանգուն եւ լայնութիւնը մէկ կանգուն։ 15  Եւ կրակարանը չորս կանգուն, եւ կրակարանից մինչեւ չորս եղջիւրները։ 16  Եւ կրակարանը տասնեւերկու կանգուն երկայն՝ տասնեւերկու կանգուն լայնութեամբ՝ քառակուսի նորա չորս կողմի վերայ։ 17  Եւ շրջանակը տասնեւչորս երկայն եւ տասնեւչորս լայնութիւնով իր չորս քառակողմերին, եւ սահմանը նորա շուրջը կէս կանգուն, եւ նորա խորքը մէկ կանգուն շուրջանակի. եւ նորա աստիճանները դէպի արեւելք էին։ 18  Եւ ասեցին ինձ. Մարդի որդի, այսպէս է ասում տէր Եհովան. Սորանք են սեղանի կանոնները նորան շինելիս, որ նորա վերայ ողջակէզ մատուցանեն եւ նորա վերայ արիւն սրսկեն։ 19  Եւ տուր Ղեւտացի քահանաներին, որոնք Սադովկի սերունդիցն են որ մօտենում են ինձ, ասում է Տէր Եհովան, ինձ ծառայելու համար, արջառներից մէկ զուարակ մեղքի պատարագի համար։ 20  Առ նորա արիւնիցը եւ քսիր նորա չորս եղջիւրներին եւ շրջանակի չորս անկիւններին եւ սահմանին շուրջանակի, եւ նորան սրբիր եւ քաւիր նորան։ 21  Եւ առ մեղքի պատարագի զուարակը եւ այրիր նորան տաճարի որոշուած տեղը սրբարանից դուրս։ 22  Եւ երկրորդ օրը մի կատարեալ այծի նոխազ մատուցրու մեղաց պատարագի համար, եւ սրբեն սեղանը ինչպէս որ սրբեցին զուարակովը։ 23  Երբոր սրբելը վերջացնես մի կատարեալ զուարակ մատուցրու արջառներից եւ ոչխարներիծ մի կատարեալ խոյ։ 24  Եւ նորանց մատուցրու Տիրոջ առաջին, եւ քահանաները նորանց վերայ աղ ածեն եւ նորանց ողջկէզ մատուցանեն Տիրոջը։ 25  Եօթն օր մատուցանես օրը մէկ նոխազ մեղքի պատարագի համար, եւ արջառներից մի զուարակ եւ ոչխարներից մի խոյ, կատարեալները պիտի մատուցուին։ 26  Եօթն օր քաւութիւն անեն սեղանին եւ նորան սրբեն, եւ նորան նուիրեն։ 27  Եւ երբոր այդ օրերը վերջանան, այն ժամանակ ութերորդ օրը եւ այնուհետեւ էլ պէտք է քահանաները սեղանի վերայ մատուցանեն ձեր ողջակէզները եւ ձեր խաղաղութեան զոհերը. եւ ես պիտի ընդունեմ ձեզ, ասում է Տէր Եհովան։

Ծանոթագրություններ