Եզեկիել 45։1-25

45  Եւ երբոր վիճակ գցէք երկրի վերայ ժառանգելու, Տիրոջ համար մի սուրբ նուէր պիտի նուիրէք երկրիցը. երկայնութիւնը քսանեւհինգ հազար երկայն, եւ լայնութիւնը տասը հազար. սա սուրբ է շուրջանակի բոլոր սահմաններում։  Սորանից պէտք է լինի սրբարանի համար հինգ հարիւրով հինգ հարիւր քառակուսի շուրջանակի. եւ յիսուն կանգուն նորա արուարծանը շուրջանակի։  Եւ այս չափածից չափերի երկայնութիւնով քսանեւհինգ հազար եւ լայնութիւնով տասը հազար. եւ նորանում պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ տեղը։  Սա սուրբ պիտի լինի երկրիցը սրբարանին ծառայող քահանաների համար, որոնք մօտենում են Տիրոջը ծառայելու, եւ նորանց համար տների տեղ պիտի լինի, եւ սուրբ՝ սրբարանի համար։  Եւ քսանեւհինգ հազար երկայնութիւնով եւ տասը հազար լայնութիւնով պիտի լինի Ղեւտացիներին, որոնք ծառայում են տանը, իբրեւ իրանց կալուածք. նաեւ քսան սենեակ։  Եւ քաղաքին կալուածք տաք հինգ հազար լայն, եւ երկայնութիւնը քսանեւհինգ հազար սրբարանի ընծայի կշտին. սա բոլոր Իսրայէլի տան համար պիտի լինի։  Իսկ իշխանին՝ սրբարանի կալուածքի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց եւ քաղաքի կալուածքի դիմաց, ծովի կողմից դէպի արեւմունտք եւ արեւելեան կողմից դէպի արեւելք. եւ երկայնութիւնով ժառանգութիւնների մէկի մօտովը արեւմտեան սահմանից մինչեւ արեւելեան սահմանը։  Իբրեւ երկիր նորա կալուածքը լինի սա Իսրայէլի մէջ. եւ այլեւս չ’հարստահարեն իմ իշխանները իմ ժողովրդին. եւ երկիրը տան Իսրայէլի տանը նորանց ցեղերի համեմատ։  Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ, ով Իսրայէլի իշխաններ, զրկանքն ու յափշտակութիւնը հեռացրէք. եւ իրաւունք ու արդարութիւն արէք. վեր առէք ձեր բռնի պահանջմունքները իմ ժողովրդի վերայից, ասում է Տէր Եհովան։ 10  Արդար կշիռք եւ արդար արդու եւ արդար մար ունեցէք։ 11  Արդուն եւ մարը մէկ չափ լինեն, որպէս զի մարը քոռի տասներորդը պարունակէ. քոռի համեմատ լինի նորա չափը։ 12  Եւ սիկղը քսան կերադ, ձեր մնասը քսան սիկղ, քսանեւհինգ սիկղ եւ տասնեւհինգ սիկղ լինի։ 13  Սա է ձեր մատուծանելու ընծան՝ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ ցորենից, եւ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ գարիիցը։ 14  Եւ իւղի կանոնը՝ մէկ մար իւղից մէկ մարի տասներորդը մէկ քոռից. կամ տասը մարից որ մէկ խօմէր է, որովհետեւ տասը մարը մէկ խօմեր է։ 15  Եւ Իսրայէլի ջրարբի արօտների հօտերից՝ երկու հարիւրից մէկ ոչխար. իբրեւ հացի ընծայ եւ ողջակէզ եւ խաղաղութեան զոհ, որ նորանց համար քաւութիւն լինի, ասում է Տէր Եհովան։ 16  Երկրի բոլոր ժողովուրդը պարտական ն այս ընծան Իսրայէլումը իշխան եղողին։ 17  Եւ իշխանի վերայ պիտի լինեն ողջակէզները եւ հացի նուէրը եւ թափելու ընծան տօներին եւ ամսագլուխներին եւ շաբաթներին եւ Իսրայէլի տան բոլոր տօներին. նա պէտք է մատուցանէ մեղքի պատարագը հացի նուէրը եւ ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը Իսրայէլի տան համար քաւութիւն անելու համար։ 18  Այսպէս է ասում Տէր Եհովան. Առաջի ամսի առաջինին վեր առ մի կատարեալ զուարակ արջառներից, եւ նորան մեղքի պատարագ արա սրբարանի համար։ 19  Եւ քահանան առնէ մեղքի պատարագի արիւնիցը եւ քսէ տան դրանդիքին եւ սեղանի շրջանակի չորս անկիւններին եւ ներսի գաւիթի դռան դրանդիքին։ 20  Եւ այսպէս պիտի անես ամսի եօթին սխալուած եւ անմիտ մարդի համար, եւ տան համար քաւութիւն արէք։ 21  Առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը ձեզ համար զատիկ լինի, եօթն օր տօն. բաղարջ պիտի ուտուի։ 22  Եւ այն օրը իշխանը իրան համար եւ երկրի բոլոր ժողովրդի համար մէկ զուարակ մատուցանէ իբրեւ մեղքի պատարագ։ 23  Եւ տօնի եօթն օրը Տիրոջը ողջակէզ մատուցուի եօթը զուարակ եւ եօթը կատարել խոյ, իւրաքանչիւր օր եօթն օրերեը. իսկ մեղքի պատարագ այծերից մի նոխազ իւրաքանչիւր օր։ 24  Եւ մէկ արդու հացի նուէր մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի. եւ մէկ հիմէն իւղ մէկ արդուի համար։ 25  Եօթներորդ ամսուայ ամսի տասնեւհինգերորդ օրը տօնի ժամանակին այսպէս անուի եօթն օր թէ մեղքի պատարագը թէ ողջակէզը թէ հացի նուէրը թէ իւղը։

Ծանոթագրություններ