Եզեկիել 5։1-17

5  Եւ դու, մարդի որդի, քեզ համար մի սուր դանակ առ, եւ անց կացրու գլխիդ վերայով եւ մօրուքիդ վերայով, եւ քեզ համար կշռորդով մի կշիռք առ եւ մազերը բաժին բաժին արա։  Մի երրորդը կրակով այրիր քաղաքի մէջ, երբոր պաշարման օրերը լրանան եւ մի երրորդն առ եւ դանակը կտորիր նորա շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ տուր օդի մէջ, եւ ես սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւից։  Եւ նորանցից մի սակաւ թուով առ, եւ ծրարիր նորանց քղանցքներիդ մէջ։  Եւ էլի առ նորանցից եւ կրակը գցիր նորանց եւ կրակով այրիր նորանց. նորանցից կրակ պիտի դուրս գայ բոլոր Իսրայէլի տան համար։  Այսպէս է ասում Տէր Եհովան Այս է Երուսաղէմը. ես դրել եմ նորան ազգերի եւ նորա շրջակայ երկիրների մէջը։  Բայց նա ապստամբուեց իմ իրաւունքների դէմ ազգերիցն աւելի չարութիւն գործելով, եւ իմ կանոնների դէմ իր շրջակայքում եղող երկիրներից աւելի. որովհետեւ նորանք մերժեցին իմ դատաստանները եւ չ’գնացին իմ կանոններովը։  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը՝ իմ կանոններումը չ’գնացիք, եւ իմ իրաւունքները չ’արիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս էլ չ’արիք,  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես էլ քեզ դէմ եմ, եւ քո մէջ դատաստաններ պիտի անեմ, ազգերի աչքի առաջին։  Եւ քեզ այն բանը պիտի անեմ, որ նորա նմանը երբէք էլ չեմ արած եւ չեմ էլ անիլ, քո բոլոր գարշելութիւնների համար։ 10  Դորա համար քո մէջ հայրերը պիտի որդկանցը ուտեն, եւ որդիքը պիտի իրանց հայրերին ուտեն, եւ քեզ դատաստաններ պիտի անեմ, եւ քո բոլոր մնացորդը պիտի ցրիւ տամ բոլոր կողմերը։ 11  Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ դու պղծեցիր իմ սրբարանը քո բոլոր պղծութիւններովը եւ քո բոլոր գարշելութիւններովը. ես էլ պիտի քել կոտորեմ եւ աչքս պիտի չ’խնայէ, եւ ես էլ պիտի չ’ողորմեմ։ 12  Քո մի երրորդը ժանտախտով պիտի մեռնեն եւ սովով պիտի վերջանան քո մէջ, եւ մի երրորդը սուրով պիտի ընկնեն քո շուրջը, իսկ մի երրորդը ցրիւ պիտի տամ բոլոր կողմերը եւ սուր պիտի մերկացնեմ նորանց ետեւիցը։ 13  Եւ իմ բարկութիւնը կ’կատարուի, եւ պիտի հանգստացնեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ եւ վրէժ պիտի առնեմ. եւ պիտի գիտենան, որ ես Տէրս եմ խօսել իմ նախանձովը, երբոր իմ բարկութիւնը կ’կատարեմ նորանց վերայ։ 14  Եւ ես քեզ պիտի աւերմունքի եւ անարգանքի մատնեմ քեզ շրջապատող ազգերի մէջ ամեն անցնողի աչքի առաջին։ 15  Եւ դու անարգանք ու նախատինք, խրատ եւ զարմացում պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբոր ես քեզ վերայ դատաստաններ անեմ, բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ բարկութեան պատիժներով. ես Տէրս եմ ասել։ 16  Երբոր սովի չար նետերը նորանց վերայ գցեմ, որ նորանց ապականեն, որոնք ես պիտի գցեմ ձեզ փչացնելու համար, սովն էլ եմ աւելացնելու ձեզ վերայ, եւ ձեր հացի ցուպը պիտի կոտրեմ։ 17  Եւ ձեզ վերայ սով պիտի ուղարկեմ եւ չար գազաններ, որ քեզ անզաւակ անեն. եւ ժանտախտ ու արիւն պիտի անցնէ քո միջովը, եւ սուր պիտի բերեմ քեզ վերայ. ես Տէրս եմ ասել։

Ծանոթագրություններ