Եզեկիել 7։1-27

7  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Եւ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան Իսրայէլի երկրին. Վախճա՜ն՝ եկել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։  Հիմա եկել է վախճանը քեզ վերայ. այսինքն իմ բարկութիւնը պիտի ուղարկեմ քեզ վերայ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ պիտի բերեմ քո բոլոր պղծութիւնները։  Եւ իմ աչքը քեզ պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’խնայեմ. այլ քո ճանապարհները քեզ վերայ պիտի դնեմ, եւ քո պղծութիւնները քո մէջը պիտի լինեն, եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ Տէրը։  Այսպէս է ասում Տէր Եհովան. Մէկ չարի՜ք, ահա մէկ չարիք է գալիս։  Վախճանն է գալիս, եկել է վախճանը. արթնացել է քեզ վերայ, ահա գալիս է։  Պատուհասը գալիս է դէպի քեզ, ով երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մօտ է խռովութեան օրը, եւ ոչ թէ ցնծութիւն սարերի վերայ։  Հիմա մօտերիս պիտի թափեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ բարկութիւնը քեզ վերայ կատարեմ, եւ քեզ պիտի զատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ բերեմ քո բոլոր գարշելութիւնները։  Եւ իմ աչքը պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի տամ քեզ, եւ քո պղծութիւնները պիտի քո միջումը լինեն, եւ պիտի իմանաք որ ես Տէրս եմ զարկողը։ 10  Ահա օրը, ահա գալիս է, դուրս է եկել պատուհասը, ծաղկել է գաւազանը, ընձիւղուել է ամբարտաւանութիւնը։ 11  Բռնաւորութիւնը վեր կացաւ իբրեւ ամբարշտութեան գաւազան. ոչ մի բան նորանցից, ոչինչ նորանց բազմութիւնիցն ու ոչինչ նորանց ճոխութիւնիցը պիտի չ’մնայ, եւ ոչ մի վայելչութիւն՝ նորանցում։ 12  Եկաւ ժամանակը, մօտեցաւ օրը, գնողը չ’ուրախանայ եւ ծախողը չ’ողբայ, որովհետեւ բարկութիւն կայ նորա բոլոր բազմութեան վերայ։ 13  Նորա համար որ ծախողը ետ պիտի չ’դառնայ իր ծախուածին, թեպէտեւ նա տարկաւին ապրողներիմ մէջ ողջ լինի. որովհետեւ տեսիլքը նորա բոլոր բազմութեան համար պիտի ետ չ’դառնայ, եւ մարդ իր կեանքի անօրէնութիւնովը պիտի չ’ուժովանայ։ 14  Փողը հնչեցրին, եւ պատրաստեցին ամենը, բայց պատերազմի գնացող չ’կայ. որովհետեւ իմ բարկութիւնը նորա բոլոր բազմութեան վերայ է։ 15  Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։ 16  Եւ նորանց ազատուածները, որ կ’ազատուին, պիտի լինեն սարերի վերայ ձորերի աղաւնիների նման, ամենքը պիտի հեծեն՝ ամեն մէկը իր անօրէնութեան համար։ 17  Բոլոր ձեռները պիտի կախ ընկնեն, եւ բոլոր ծունկերը պիտի ջրի պէս գնան։ 18  Եւ քուրձեր պիտի հագնեն, եւ արհաւիրք պիտի ծածկէ նորանց, եւ ամեն երեսի վերայ ամօթ պիտի լինի, եւ նորանց ամեն գլխի վերայ՝ կնտութիւն։ 19  Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրջ բարկութեան օրը, նորանք չեն կշտացնել իրանց անձը, եւ իրանց փորը չեն լցնել. որովհետեւ նա եղաւ նորանց անօրէնութեան գայթակղութիւնը։ 20  Եւ իր զարդերի փառքը հպարտութեան գործածեց, եւ իրանց գարշելի պատկերները՝ իրանց կուռքերը շինեցին նորանով, սորա համար անարգանք պիտի շինեմ նորան իրանց մօտ։ 21  Եւ նորան օտարների ձեռքը պիտի տամ յափշտակելու, եւ երկրի ամարիշտներին՝ կողոպտելու, եւ նորանք պիտի պղծեն նորան։ 22  Եւ ես շուռ պիտի տամ իմ երեսը նորանցից, եւ նորանք պիտի պղծեն իմ գաղտնի տեղը. եւ նորա մէջը բռնաւորներ պիտի մտնեն, եւ պիտի պղծեն նորան։ 23  Շինիր շղթան, որովհետեւ երկիրը լցուեցաւ արեն դատաստաններով, եւ քաղաքը սռնութիւնով լցուեցաւ։ 24  Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադարեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։ 25  Կործանումը գալիս է եւ պիտի խաղաղութիւն որոնեն, բայց չ’կայ։ 26  Թշվառութիւն թշվառութեան վերայ է գալիս, եւ գոյժի վերայ գոյժ է լինելու, եւ նորանք տեսիլք պիտի որոնեն մարգարէից, եւ օրէնքը պիտի կորչէ քահանայից, եւ խորհուրդը՝ ծերերից։ 27  Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ նորանք կ’իմանան, որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ