Եզեկիել 9։1-11

9  Եւ մեծ ձայնով կանչեց իմ ականջներին ասելով. Մոտեցէք, ով քաղաքի վերակացուները, եւ ամեն մարդ իր ապականիչ գործիքը իր ձեռքին։  Եւ ահա վեց մարդ էին գալիս վերի դռան ճանապարհովը, որ դէպի հիւսիս է, եւ ամեն մարդ իր փշրող գործիքը իր ձեռին, եւ նորանց մէջ մէկ մարդ կար քթանի հագուստ հագած, եւ մի գրագիրի թանաքաման մէջքին . եւ եկան ու կանգնեցին պղնձի սեղանի կշտին։  Եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը վեր բարձրացաւ այն քերովբէի վերայից, որի վերայ որ էր, դէպի տան սեամը։ Եւ կանչեց այն քթանի հագուստ հագած մարդին, որ գրագիրի թանաքաման ունէր մէջքումը.  Եւ Տէրը ասեց նորան. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար։  Եւ միւսներին ասեց իմ ականջների առաջին. Գնացէք նորա ետեւից քաղաքի միջովը եւ զարկէք, ձեր աչքերը չ’խնայեն, եւ չ’ողորմէք։  Ծերին, երիտասարդին, եւ կոյսին ու երեխային ու կանանցը սպանեցէք փչացրէք, բայց ամեն ով, որ վերան նշանը լինի՝ նորան մի մօտենաք, եւ իմ սրբարանիցն սկսեցէք։ Եւ նորանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջին էին։  Եւ ասեց նորանց. Պղծեցէք տունը եւ գաւիթները լցրէք սպանուածներով, դուրս եկէք. եւ նորանք դուրս եկան եւ ջարդեցին քաղաքումը։  Եւ երբոր նորանց զարկեցին, եւ ես մնացի, ես վայր ընկայ երեսիս վերայ եւ գոչեցի եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ դու փչացնելու ես Իսրայէլի բոլոր մնացորդը քո սրտմտութիւնը Երուսաղէմի վերայ թափելով։  Եւ ինձ ասեց. Իսրայէլի եւ Յուդայի տան անօրէնութիւնը շատ եւ շատ մեծ է, եւ երկիրը արիւնով լցուել է, եւ քաղաքը լիքն է անիրւութիւնով, որովհետեւ ասում են թէ Տէրը թողել է երկիրը, եւ Տէրը չէ տեսնում։ 10  Եւ հիմա ես էլ աչքովս պիտի չ’խնայեմ եւ պիտի չ’ողորմեմ, նորանց ճանապարհը իրանց գլուխներովն եմ տալու։ 11  Եւ ահա այն քթանի հագուստ հագած մարդը, որի մէջքումն էր թանաքամանը, պատասխան տուաւ եւ ասեց. Ես արի ինչպէս որ ինձ հրամայել էիր։

Ծանոթագրություններ