Եզրաս 1։1-11

1  Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին՝ Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելու համար, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա պատուէր ուղարկեց իր բոլոր թագաւորութեան մէջ՝ նաեւ հրովարտակով հրապարակեց ասելով.  Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը՝ Եհովան, եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ:  Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ որ Յուդայումն է, եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ՝ Եհովայի տունը. նա է Աստուած, որ Երուսաղէմումն է:  Եւ ամեն մնացորդը՝ իրանց ամեն տեղերիցը, ուր որ էլ պանդուխտ լինէ նա, նորան օգնեն նորա տեղի մարդիկն արծաթով եւ ոսկիով եւ ստացուածքով եւ անասուններով՝ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան համար կամաւոր ընծաների հետ:  Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի տոհմապետները եւ քահանաները եւ Ղեւտացիները՝ ամենքը որի հոգին զարթնեցրեց Աստուած, որ վեր գնայ շինէ Երուսաղէմում եղող Աստուծոյ տունը:  Եւ նորանց շուրջը եղողների բոլորն օգնեցին նորանց արծաթի անօթներով, ոսկիով, ստացուածքով եւ անասուններով եւ թանկագին բաներով բացի այն բոլորից որ կամաւ ընծայեցին:  Եւ Կիւրոս թագաւորը դուրս հանեց Տիրոջ տան անօթները, որ Նաբուգոդոնոսորը դուրս էր տարել Երուսաղէմից եւ դրել էր նորանց իր աստուծոյ տանը:  Եւ Պարսից Կիւրոս թագաւորը դուրս հանեց նորանց Միթրիդատ գանձապետի ձեռովը, եւ համարեց նորանց եւ յանձնեց Յուդայի իշխան Սասբասարին:  Եւ սա է նորանց թիւը. երեսուն ոսկի կոնք, հազար արծաթի կոնք, քսանեւինը դանակ. 10  Երեսուն ոսկի տաշտ, չորս հարիւր տասը արծաթի տաշտ երկրորդ կարգից, եւ հազար ուրիշ անօթներ: 11  Բոլոր ոսկի եւ արծաթի անօթները հինգ հազար չորս հարիւր էին: Սասբասարը բոլորը վեր տարաւ գերիներին Բաբիլոնից Երուսաղէմ վեր տանելիս:

Ծանոթագրություններ