Եզրաս 2։1-70

2  Եւ սորանք են Յուդայի գաւառացիները, որոնք ետ դառան տարած գերութիւնից, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Բաբիլոն էր տարել եւ որոնք ետ դառան Երուսաղէմ եւ Յուդա ամեն մարդ իր քաղաքը.  Որոնք եկան Զորաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի, Սարայիայի*, Հռէէղիայի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարի, Բագուէի, Հռէումի, Բաանայի հետ:  Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը՝ Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթանասունեւերկու.  Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու.  Արահի որդիքը եօթը հարիւր եօթանասունեւհինգ.  Փաաթ–մովաբի որդիքը՝ Յեսուի եւ Յովաբի որդիներից, երկու հազար ութ հարիւր տասնեւերկու.  Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.  Զաթուի որդիքը ինը հարիւր քառասունեւհինգ.  Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն. 10  Բանիի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու. 11  Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւերեք. 12  Աղգադի որդիքը հազար երկու հարիւր քսանեւերկու. 13  Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւվեց. 14  Բագուէլի որդիքը երկու հազար յիսունեւվեց. 15  Ադինի որդիքը չորս հարիւր յիսունեւչորս. 16  Ատերի որդիքը Եզեկիայից իննսունեւութը. 17  Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւերեք. 18  Յօրայի* որդիքը հարիւր տասնեւերկու. 19  Հասումի որդիքը երկու հարիւր քսանեւերեք. 20  Գաբերի* որդիքը իննսունեւհինգ. 21  Բեթլէհեմի որդիքը հարիւր քսանեւերեք. 22  Նետոփայի մարդիկը հիսուեւվեց. 23  Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը. 24  Ազամօթի որդիքը քառասունեւերկու. 25  Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիքը եօթը հարիւր քառասունեւերեք. 26  Ռամայի եւ Գաբայի որդիքը վեց հարիւր քսանեւմէկ. 27  Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու. 28  Բեթէլի եւ Գայիի մարդիկը երկու հարիւր քսանեւերեք. 29  Նաբաւի որդիքը յիսունեւերկու. 30  Մակեբիսի որդիքը հարիւր յիսուեւվեց: 31  Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս. 32  Հարիմի որդիքը երեք հարիւր քսան. 33  Ղովդի, Ադիդի ու Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւհինգ. 34  Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ. 35  Սենաայի որդիքը երեք հազար վեց հարիւր երեսուն: 36  Քահանաները՝ Յեսուի տանիցը Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք. 37  Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու. 38  Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը. 39  Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը: 40  Ղեւտացիները՝ Ովդուայի* որդիներից՝ Յեսուի եւ Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս: 41  Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քսանեւութը: 42  Դռնապանների որդիքը՝ Սեղղումի որդիքը, Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը, ամենը հարիւր երեսունեւինը: 43  Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը, 44  Կերոսի որդիքը,Սիահայի որդիքը, Փադօնի որդիքը, 45  Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Ակկուբի որդիքը, 46  Ագաբի որդիքը, Սաղամէի որդիքը, Անանի որդիքը, 47  Գեդդելի որդիքը, Գաաբի որդիքը, Ռէայիայի որդիքը, 48  Ռասինի որդիքը, Նեկոդայի որդիքը, Գազամի որդիքը, 49  Ոզայի որդիքը, Փասէի որդիքը, 50  Բասիի որդիքը, Ասենայի որդիքը, Մովանիմի որդիքը, Նեփուսիմի որդիքը, 51  Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը, 52  Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը, 53  Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը, 54  Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը, 55  Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը, Փարեդայի որդիքը, 56  Յեղայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը, 57  Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ–ասեբայիմի որդիքը, Ամիի* որդիքը, 58  Բոլոր Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու: 59  Եւ սորանք էին, որ վեր գնացին Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից, եւ չ’կարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը, թե Իսրայէլիցն են իրանք. 60  Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը՝ վեց հարիւր յիսուեւերկու մարդ: 61  Եւ քահանաների որդիներից Աբաիայի որդիքը. Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան: 62  Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չ’գտան. վասն որոյ նորանց լուծեցին քահանայութիւնից: 63  Եւ Աթարսաթան* ասեց նորանց. Ամենասուրբ բաներիցը չ’ուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով: 64  Բոլոր ժողովուրդը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն էին. 65  Բացի նորանց ծառաներից եւ աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթն էին. եւ նորանց հետ երկու հարիւր երգիչներ եւ երգչուհիներ կային: 66  Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. նորանց ջորիքը՝ երկու հարիւր քառասունեւհինգ. 67  Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. էշերը՝ վեց հազար եօթը հարիւր քսան: 68  Եւ տոհմապետներից ոմանք, երբոր Երուսաղէմում լինող Տիրոջ տունը գնացին, կամաւոր ընծաներ տուին Աստուծոյ տանը նորան իր տեղումը վերականգնեցնելու համար: 69  Իրանց կարողութեան չափ տուին գործի գանձին՝ վաթսունեւմէկ հազար ոսկի, եւ հինգ հազար մնաս արծաթ, եւ հարիւր քահանայական պատմուճան: 70  Եւ այսպէս բնակուեցին քահանաները եւ Ղեւտացիները եւ ժողովրդից լինողները եւ երգիչներն ու դռնապաններն ու Նաթանայիմներն իրանց քաղաքներումը, եւ բոլոր Իսրայէլն՝ իրանց քաղաքներումը:

Ծանոթագրություններ

2։2 Նէեմ. 7:7՝ «Ազարիա»։
2։18 Նէեմ. 7:24՝ «Արիփ»։
2։20 Նէեմ. 7:25՝ «Գաբաւոն։»
2։40 Գլ. 3:9՝ «Յուդա»։
2։57 Նէեմ. 7:59՝ «Ամոն»։
2։63 Այսինքն՝ կուսակալը. Տես Նէեմ. 8:9։