Եզրաս 3։1-13

3  Եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ եւ Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին, ժողովուրդը ժողովուեցաւ Երուսաղէմ մէկ մարդի պէս:  Այն ժամանակ վեր կացաւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորա քահանայ եղբայրները, Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ նորա եղբայրները, եւ շինեցին Իսրայէլի Աստուծոյ սեղանը, նորա վերայ ողջակէզներ մատուցանելու համար, ինչպէս որ գրուած է Աստուծոյ մարդ՝ Մովսէսի գրքումը:  Եւ սեղանը վերականգնեցին իր տեղը. որովհետեւ վախենում էին այն երկիրների ժողովուրդներից, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցրին Տիրոջը՝ առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզները:  Եւ կատարեցին տաղաւարահարաց տօնը գրուածին պէս. եւ ամեն օրուան ողջակէզները իր թիւովը կանոնին համեմատ օր ըստ օրէ հրամայուածը.  Եւ սորանից յետոյ մշտնջենաւոր ողջակէզը եւ ամսագլուխներինը եւ Տիրոջ ամեն սուրբ տօներինը, եւ Տիրոջ բոլոր կամաւոր ընծայ ընծայողինը:  Եօթներորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակէզներ մատուցանել Տիրոջը. բայց Տիրոջ տաճարի հիմը չէր դրուած:  Եւ փող տուին քարահատներին եւ հիւսերին, եւ ուտելիք եւ խմելիք եւ իւղ՝ Սիդոնացիներին եւ Տիւրացիներին, որ Լիբանանից ծովով եղեւնափայտեր բերեն Յոպպէ ինչպէս որ Պարսից Կիւրոս թագաւորը արտօնութիւն էր տուել նորանց:  Եւ նորանց Երուսաղէմ՝ Աստուծոյ տունը գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսումը սկսեցին գործը Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորանց միւս եղբայրները՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ եկողների ամենը, եւ քսան տարեկանից վեր եղող Ղեւտացիներին վերակացու դրին Տիրոջ տան գործքի վերայ:  Եւ Յեսուն, նորա որդիքն ու եղբայրները, Կադմիէլն ու նրա որդիքը՝ Յուդայի որդիքը վեր կացան մէկ մարդի պէս իբրեւ վերակացու Աստուծոյ տան գործը անելու համար, նոյնպէս եւ Ենադադի որդիքը, նորանց որդիքը, եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիները: 10  Եւ երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին, այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ. 11  Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ. եւ բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակում էին Տիրոջն օրհնելով Տիրոջ տան հիմը դրուելուն համար: 12  Եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին այն առաջի տունը, այս տունը նորանց աչքի առաջին համնարկուելիս՝ բարձր ձայնով լաց էին լինում, իսկ շատերը ուրախանալով ձայն էին բարձրացնում աղաղակելով, 13  Եւ ժողովուրդը չէր կարողանում որոշել ուրախութեան աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնիցը. որովհետեւ ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել եւ ձայնը հեռուից էր լսվում:

Ծանոթագրություններ