Եզրաս 5։1-17

5  Եւ Անգէ մարգարէն ու Ադդովի որդի Զաքարիա՝ մարգարէները մարգարէութիւն արին Հրէաստանում եւ Երուսաղէմում եղող Հրէաներին, Իսրայէլի Աստուծոյ անունովը:  Այն ժամանակ վեր կացան Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ սկսեցին շինել Երուսաղէմումն եղող Աստուծոյ տունը, եւ Աստուծոյ մարգարէները նորանց հետ օգնում էին նորանց:  Այն ժամանակ եկան նորանց մօտ Գետի այս կողմի իշխան Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները եւ այսպէս ասեցին նորանց. Ո՞վ է զեզ հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու:  Այն ժամանակ այսպէս ասեցինք նորանց, թէ որոնք են այն մարդկանց անունները որ շինում են այս տունը:  Եւ իրանց Աստուծոյ աչքը Հրէաների ծերերի վերայ էր, եւ նորանց չ’արգիլեցին մինչեւ որ բանը հասնէ Դարեհին, եւ նորանք այն ժամանակ սորա համար հրաման տան:  Ահա այն նամակի պատճէնը, որ ուղարկեցին Գետի այս կողմի իշխանը Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ Գետի այս կողմի եղող նրանց ընկերները Ափարսաքացիք՝ Դարեհ թագաւորին:  Այն պատգամը որ ուղարկեցին նորան, եւ այսպէս էր գրուած նորանում. Դարեհ թագաւորին՝ շատ խաղաղութիւն.  Թագաւոիրդ յայտնի լինի, որ գնացինք Հրէաստանի գաւառը մեծ Աստուծոյ տունը. եւ նորան շինում են մեծ քարերով, եւ փայտ են դնում պատերումը, եւ այս գործը արագութեամբ շինվում է եւ նորանց ձեռքին յաջողվում է:  Յետոյ մենք հարցրինք այն ծերերիցը՝ նորանց այսպէս ասելով թե Զեզ ո՞վ է հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու: 10  Նաեւ նորանց անունները հարցրինք նորանցից, քեզ իմացնելու համար, որ գրենք այն մարդկանց անունները, որ նորանց գլխաւորներն են: 11  Եւ նորանք այսպէս պատասխանեցին մեզ ասելով. Մենք երկնքի եւ երկրի Աստուծոյ ծառաներն ենք, եւ շինում ենք այն տունը, որ շինուած էր շատ տարիներից առաջ, որ Իսրայէլի մի մեծ թագաւորը շինել եւ լրացրել էր: 12  Բայց որովհետեւ մեր հայրերը բարկացրին երկնքի Աստուծուն, նա նորանց մատնեց Բաբիլոնի Քաղդէացի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը. եւ նա քանդեց այս տունը եւ ժողովուրդը գերի տարաւ Բաբիլոն: 13  Բայց Բաբիլոնի Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման տուաւ շինել այս Աստուծոյ տունը: 14  Նաեւ այն Աստուծոյ տան անօթները՝ ոսկեղէն եւ արծաթեղէն, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմի տաճարիցը եւ տարել նորանց Բաբիլոնի տաճարը, նորանց հանեց Կիւրոս թագաւորը Բաբիլոնի տաճարիցը եւ տուաւ Սասբասար անունով անձին, որին նախարար դրաւ, 15  Եւ նորան ասեց. Առ այս անօթները, գնա, տար նորանց Երուսաղէմի տաճարը, եւ Աստուծոյ տունը շինուի իր տեղը: 16  Այն ժամանակ այս Սասբասարն եկաւ եւ ձգեց Երուսաղէմում եղող Աստուծոյ տան հիմը. եւ այն ժամանակից մինչեւ հիմա շինվում է, եւ չէ վերջացել: 17  Եւ արդ եթէ թագաւորին հաճելի է, թող որոնեն այդտեղ Բաբիլոնի թագաւորական գանձարանումը, թե արդե՞օք Կիւրոս թագաւորից հրաման է տրուել որ շինուի այս Աստուծոյ տունը Երուսաղէմումը. եւ թագաւորի կամքն այս բանի մասին թող ուղարկեն մեզ:

Ծանոթագրություններ