Եզրաս 8։1-36

8  Եւ սորանք են նորանց տոհմապետները եւ նորանց ազգահամարը, որ վեր եկան ինձ հետ Բաբիլոնի Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակին.  Փենէհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից Դանիէլը, Դաւիթի որդիներից Քետտուսը.  Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան եւ նորա հետ հարիւր յիսուն մարդ համարուեցան.  Փաաթ-մովաբի որդիներից՝ Զարիայի որդի Եղիովէնային, եւ նորա հետ երկու հարիւր մարդ.  Սեքենիայի որդիներից՝ Յազիէլի որդի եւ նորա հետ երեք հարիւր մարդ.  Եւ Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբեդը եւ նորա հետ յիսուն մարդ.  Եւ Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան եւ նորա հետ եօթանասուն մարդ.  Եւ Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաբադիան եւ նորա հետ ութսուն մարդ.  Յովաբի որդիներից Յեքիէլի որդի Աբդիան եւ նորա հետ երկու հարիւր տասնեւութը մարդ. 10  Եւ Սաղօմիթի որդիներից Յօսէփիայի որդին, եւ նորա հետ հարիւր վաթսուն մարդ. 11  Եւ Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան, եւ նորա հետ քսանեւութը մարդ. 12  Եւ Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Յօհանանը եւ նորա հետ հարիւր տասը մարդ. 13  Եւ Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անունները սորանք են՝ Եղիփաղէտ, Յէիէլ եւ Սեմայիա, եւ նորանց հետ վաթսուն մարդ. 14  Եւ Բագուէի որդիներից Ութային եւ Զաբուղը, եւ նորանց հետ եօթանասուն մարդ: 15  Եւ ես սորանց հաւաքեցի Ահավա գնացող գետի եզերքը, եւ այնտեղ մնացինք երեք օր. եւ մտիկ տուի ժողովրդին եւ քահանաներին, բայց Ղեւիի որդկանցից մարդ չ‘գտայ: 16  Եւ կանչեցի Եղիազար, Արիէլ, Սեմայիա, Եղնաթան, Յարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա եւ Մեսուղամ իշխաններին, եւ Յովարիբ ու Եղնաթան իմաստուններին, 17  Եւ նորանց պատուէր տուի որ գնան Ադդով իշխանի մօտ՝ Քասիփիա կոչուած տեղը, եւ նորանց բերանը խօսքեր դրի որ ասեն Ադդովինեւ նորա եղբայր Նաթանայիմներին Քասիփիա տեղումը, որ մեզ համար պաշտօնեաներ բերեն մեր Աստուծոյ տան համար: 18  Եւ մեր Աստուծոյ բարի ձեռքը մեզ վերայ լինելու համար բերին մեզ մօտ Իսրայէլեան Ղեւիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդ՝ այսինքն Սարաբիային եւ նորա որդկանցն եւ նորա եղբարցը տասնեւութը մարդ. 19  Եւ Ասաբիային եւ նորա հետ Մերարիի որդիներից Եսայիային եւ նորա եղբարցը եւ նորանց որդկանցը քսան մարդ. 20  Եւ Նաթանայիմներից, որոնց Դաւիթը եւ իշխանները տուել էին Ղեւտացիների ծառայութեան համար՝ երկու հարիւր քսան Նաթանայիմներ՝ ամենքը անունով յիշուած: 21  Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար, որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար: 22  Որովհետեւ ամաչում էի թագաւորից՝ որ մեզ ճանապարհին թշնամիից օգնելու համար զօրք եւ ձիաւորներ ուզեմ, որովհետեւ թագաւորին ասել էինք թէ մեր Աստուծոյ ձեռքը բոլոր նորան խնրողների վերան է բարութեան համար, իսկ նորա զօրութիւնը եւ բարկութիւնը այն ամենի վերայ, որ թողում են նորան: 23  Եւ մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս մասին մեր Աստուծոյն, եւ նա ընդունեց մեր խնդրուածքը: 24  Եւ քահանաների իշխաններից տասնեւերկու մարդ ջոկեցի՝ Սարաբիային, Ասարիային եւ նորանց հետ իրանց եղբայրներիցը տասը մարդ. 25  Եւ կշռեցի տուի նորանց այն արծաթն ու ոսկին եւ անօթներն իբրեւ մեր Աստուծոյ տան համար ընծայ, որ ընծայել էին թագաւորը եւ նորա խորհրդականները եւ նորա իշխանները եւ այնտեղ գտնուող բոլոր Իսրայելացիները: 26  Եւ կշռեցի տուի նորանց ձեռքը վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ եւ հարիւր տաղանդ արծաթի անօթներ, հարիւր տաղանդ ոսկի. 27  Եւ քսան ոսկի տաշտ՝ մէկը հազար դրամ, եւ երկու հատ մաքուր եւ փայլուն պղնձի անօթ՝ ոսկիի պէս պատուական. 28  Եւ նորանց ասեցի. Դուք նուիրուած էք Տիրոջը, այս անօթներն էլ են նուիրուած, եւ արծաթն ու ոսկին կամաւոր ընծայ է ձեր հայրերի Տէր Աստուծոյ համար: 29  Արթուն կացէք եւ պահպանեցէք մինչեւ որ կշռէք տաք քահանաների եւ Ղեւտացիների իշխաններին եւ Իսրայէլի տոհմապետներին Երուսաղէմումը Տիրոջ տան սենեակներումը: 30  Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ընդունեցին կշռով արծաթն ու ոսկին եւ անօթները, որ տանեն Երուսաղէմ մեր Աստուծոյ տունը: 31  Եւ ճանապարհուեցանք Ահավայի գետից առաջին ամսի տասնեւերկուսին որ գնանք Երուսաղէմ, եւ մեր Աստուծոյ ձեռքը մեզ հետ էր, եւ նա մեզ ազատեց ճանապարհին թշնամիի եւ դարանակալի ձեռքիցը: 32  Եւ եկանք Երուսաղէմ, եւ այնտեղ նստեցինք երեք օր: 33  Եւ չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ անօթները մեր Աստուծոյ տանը եւ տուինք Ուրիա քահանայի որդի Մերամօթի ձեռքը, եւ նորա հետ էր Փենէհեսի որդի Եղիազարը, եւ նորանց հետ Յեսուի որդի Յովզաբադը եւ Բանուիի որդի Նովադիա Ղեւտացիները. 34  Ամենը թուով եւ կշռով. եւ բոլոր կշիռը գրուեցաւ նոյն ժամանակը: 35  Եւ գերութիւնից եկած գերիները Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցրին՝ բոլոր Իսրայէլի համար տասնեւերկու զուարակ, իննսունեւվեց խոյ, եօթանասունեւեօթը գառն, մեղքի պատարագի համար տասնեւերկու նոխազ. բոլորը ողջակէզ՝ Տիրոջ համար: 36  Եւ թագաւորի հրամանագիրերը տուին թագաւորի կուսակալներին եւ Գետի այն կողմի իշխաններին. եւ նորանք օգնում էին ժողովրդին եւ Աստուծոյ տանը:

Ծանոթագրություններ