Ելք 11։1-10

11  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի վերայ եւ Եգիպտոսի վերայ մէկ հարուած էլ եմ բերելու. նորանից յետոյ ձեզ այս տեղից կ’արձակէ. եւ հէնց որ արձակէ, ձեզ այս տեղից՝ շուտով դուրս պիտի անէ:  Հիմա խօսիր ժողովրդի ականջներին, եւ ամեն մարդ իր դրացուցը եւ ամեն կնիկ իր դրացուցը արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր խնդրեն:  Եւ Եհովան շնորհք տուաւ ժողովրդին Եգիպտացիների առաջին. եւ Մովսէսն էլ Եգիպտոսի երկրի մէջ Փարաւօնի ծառաների առաջին եւ ժողովրդի առաջին շատ մեծ մարդ էր:  Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, Կէս գիշերին ես դուրս կ’գամ Եգիպտոսի մէջ:  Եւ ամեն առաջինեկը կ’մեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը:  Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը մեծ աղաղակ կ’լինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կ’լինի.  Եւ Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի շարժիլ իր լեզուն. որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում:  Եւ քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող ժողովուրդը. եւ նորանից յետոյ դուրս կ’գնամ: Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ:  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնը ձեզ չի լսելու, որպէս զի իմ հրաշքները շատացնեմ Եգիպտոսի երկրումը: 10  Եւ Մովսէսն ու Ահարօնն արին այս ամեն հրաշքները Փարաւօնի առաջին, եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա չ’արձակեց Իսրայէլի որդիքը իր երկրիցը:

Ծանոթագրություններ