Ելք 15։1-27

15  Այն ժամանակ երգեց Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը այս երգը Եհովայի համար, եւ խօսեցին ասելով.Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է.Ձին եւ ձիաւորը ծովը գցեց.  Եհովան իմ զօրութիւնն ու իմ զովութիւնն է,Եւ իմ փրկութիւնը եղաւ.Նա իմ Աստուածն է. եւ ես կ’փառաւորեմ նորան.Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կ’բարձրացնեմ նորան:  Եհովան հզօր պատերազմող է.Անունը ԵՀՈՎԱՅ է:  Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը ծովը գցեց.Եւ նորա ընտիր կառամարտիկները Կարմիր ծովի մէջ ընկղմուեցան:  Անդունդները ծածկեցին նորանց.Նորանք իջան խորերը ինչպէս քար:  Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ.Քո աջ ձեռքը, ով Եհովա խորտակեց թշնամուն:  Եւ քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին.Ուղարկում ես քո բարկութիւնը, եւ ուտում է նորանց յարդի պէս:  Եւ քո շունչի փչելովը ջրերը ժողովուեցան.Հեղեղները կանգնեցին դէզի պէս.Անդունդները պաղեցին ծովի միջումը:  Թշնամին ասեց. Հալածեմ՝ հասնեմ,Աւար բաժանեմ.Անձս նորանցից կշտանայ.Քաշեմ սուրս.Ձեռքս նորանց յափշտակէ: 10  Փչեցիր քո քամիովը. ծովը ծածկեց նորանց.Կապարի պէս ընկղմուեցան զօրաւոր ջրերի մէջ: 11  Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով ԵհովայՈ՞վ է քեզ պէս՝ սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի,Հրաշքներ անող: 12  Մեկնեցիր քո աջ ձեռքը.Երկիրը կլանեց նորանց: 13  Քո ողորմութիւնովը առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր.Քո զօրութիւնովը տարիր նորանց քո սուրբ բնակարանը: 14  Ժողովուրդները լսում եմ եւ կ’սարսափեն.Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին: 15  Այն ժամանակ Եդովմի իշխանները կ’տագնապեն. Մովաբի զօրաւորներին դող կ’բռնէ.Կ’հալուին Քանանի բոլոր բնակիչները: 16  Նորանց վերայ վախ ու դող կ’ընկնէ,Քո բազուկի մեծութիւնիցը կ’սառչեն քարի պէս.Մինչեւ որ անցնէ ժողովուրդդ, ով Եհովայ,Մինչեւ որ անցնէ այս ժողովուրդը, որ դու ստացար: 17  Դու կ’բերես նորանց եւ կ’տնկես նորանց քո ժառանգութեան սարի վերայ,Այն տեղը, որ քո բնակութեան համար շինեցիր, ով Եհովայ.Այն սրբարանը, Տէր, որ քո ձեռքերը շինեցին: 18  Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից: 19  Որովհետեւ Փարաւօնի ձիերը նորա կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան, եւ Եհովան ծովի ջրերը նորանց վերայ ածեց. բայց Իսրայէլի որդիքը ցամաքով գնացին ծովի միջովը: 20  Եւ Ահարօնի քոյր՝ Մարիամ մարգարէուհին թմբուկը ձեռքն առաւ. եւ բոլոր կանայքը թմբուկներով եւ պարերով նորա ետեւիցը դուրս եկան: 21  Եւ Մարիամը պատասխանեց նորանց.Երգեցէք Եհովային, որովհետեւ փառքով փառաւորուած է.Ձին ու ձիաւորը ծովը գցեց: 22  Եւ Մովսէսը Իսրայէլին Կարմիր ծովիցը ճանապարհ հանեց, եւ նորանք Սուրի անապատը եկան, եւ երեք օրուայ ճանապարհ գնացին անապատումը, եւ ջուր չ’գտան: 23  Եւ եկան Մեռայ, եւ չէին կարողանում խմել Մեռայի ջրերիցը, որովհետեւ դառն էին, վայսն որոյ նորա անունը Մեռայ* կոչուեցաւ: 24  Եւ ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ասելով. Ի՞նչ խմենք: 25  Եւ նա Եհովային աղաղակեց. եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան: Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ փորձեց նորանց, 26  Եւ ասեց. Եթէ իրաւ լսես քո Եհովայ Աստուծոյ ձայնին, եւ ինչ որ նորա աչքի առաջին ուղիղ է՝ անես, եւ նորա պատուիրանքներին ականջ դնես, եւ նորա բոլոր կանոնները պահես, այն ախտերիցն ոչ մէկը քեզ վերայ չեմ բերիլ, որոնք Եգիպտացիների վերայ բերի. որովհետեւ ես եմ Եհովան քո բժիշկը: 27  Եւ եկան Եղիմ, եւ այնտեղ տասնեւերկու ջրի աղբիւրներ եւ եօթանասուն արմաւենիներ կային. եւ այն տեղ ջրերի մօտ բանակ տուին:

Ծանոթագրություններ

15։23 Դառնութիւն։