Ելք 17։1-16

17  Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը չուեցին Եհովայի խօսքին պէս իրանց գնացքի համեմատ Սին անապատիցը, եւ Ռափիդիմումը բանակ տուին. եւ ժողովրդի համար խմելու ջուր չ’կար:  Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճեց եւ ասեց. Մեզ ջուր տուէք, որ խմենք. եւ Մովսէսն ասեց նորանց. Ի՞նչ էք ինձ հետ վիճում. ինչո՞ւ էք փորձում Եհովային:  Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես:  Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց՝ ասելով. Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնացել որ ինձ քարկոծեն:  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա:  Ահա Քորեբումը այն ժայռի վերայ՝ այնտեղ քո առաջին կ’կանգնեմ, եւ դու ժայռին զարկ եւ նորանից ջուր դուրս կ’գայ, եւ թող ժողովուրդը խմէ: Եւ Մովսէսն այնպէս արաւ Իսրայէլի ծերերի առաջին:  Եւ այն տեղի անունը Մասսա եւ Մերիբա* դրաւ, Իսրայէլի որդիների այնտեղ վիճելու եւ Եհովային փորձելու համար, որ ասեցին. Արդեօք Եհովան մեր մէ՞ջ է՝ թէ ոչ:  Եւ Ամաղէկն եկաւ եւ Ռափիդիմումն Իսրայէլի հետ պատերազմեց:  Եւ Մովսէսն ասեց Յեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնա Ամաղէկի հետ պատերազմելու. էգուց ես բլրի գլխին կ’կանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս: 10  Եւ Յեսուն Մովսէսի ասածին պէս արաւ եւ Ամաղէկի հետ պատերազմեց. եւ Մովսէսը՝ Ահարօնը եւ Ովրը բլուրի գլուխն ելան: 11  Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր յաղթում. եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր յաղթում: 12  Եւ Մովսէսի ձեռքերը ծանրանալիս մի քար առին եւ նորա տակը դրին, եւ ինքը նորա վերայ նստեց. եւ Ահարօնը եւ Ովրը մէկը այս կողմից եւ միւսն այն կողմից նորա ձեռքերը վեր բռնեցին, եւ մինչեւ արեգակի մար մտնելը նորա ձեռքերը հաստատուն մնացին: 13  Եւ Յեսուն զարկեց սուրի բերանով Ամաղէկին եւ նորա ժողովրդին: 14  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սա գրիր գրքումը յիշատակի համար, եւ Յեսուի ականջը գցիր՝ որ Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ: 15  Եւ Մովսէսը սեղան շինեց եւ նորա անունը Եհովանիսի* դրաւ. 16  Եւ ասեց. Որովհետեւ Եհովան՝ ձեռքը աթոռի վերայ է*, Եհովան պատերազմ ունի Ամաղէկի դէմ ազգից ազգ:

Ծանոթագրություններ

17։7 Փորձութիւն և վեճ։
17։15 Եհովան իմ դրօշակն է։
17։16 Կամ որովհետև ձեռքը Եհովայի աթոռի դեմ է, Եհովան ևլն։