Ելք 24։1-18

24  Եւ Մովսէսին ասեց. Ելիր Եհովայի մօտ դու եւ Ահարօնը, Նադաբը եւ Աբիուդը եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի, եւ հեռուից երկրպագութիւն արէք:  Եւ միայն Մովսէսը մօտենայ Եհովային, իսկ նորանք չ’մօտենան, եւ ժողովուրդը նորա հետ վեր չ’գնայ:  Եւ Մովսէսը եկաւ, եւ Եհովայի բոլոր խօսքերը եւ բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. եւ բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին եւ ասեցին. Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կ’անենք:  Եւ Մովսէսը Եհովայի բոլոր խօսքերը գրեց, եւ առաւօտը վեր կացաւ, եւ սարի տակին սեղան շինեց. եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերի համեմատ տասնեւերկու արձան կանգնեցրեց:  Եւ Իսրայէլի որդիների պատանիներին ուղարկեց, եւ նորանք ողջակէզներ մատուցրին եւ խաղաղութեան զոհերի համար զուարակներ զոհեցին Եհովային:  Եւ Մովսէսն արիւնի կէսն առաւ, եւ կոնքերի մէջ դրաւ. եւ արիւնի կէսն այն սեղանի վերայ սրսկեց:  Եւ առաւ ուխտի գիրքը՝ եւ ժողովրդի ականջների առաջին կարդաց. եւ նորանք ասեցին. Եհովայի բոլոր ասածը կ’անենք եւ կ’լսենք:  Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ ժողովրդի վերայ սրսկեց, եւ ասեց. Ահա այն ուխտի արիւնը, որ Եհովան արաւ ձեզ հետ այս բոլոր խօսքերի համեմատ:  Այն ժամանակ Մովսէսն ու Ահարօնը՝ Նադաբը եւ Աբիուդը՝ եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի վեր գնացին. 10  Եւ Իսրայէլի Աստուծոյն տեսան. եւ նորա ոտքերի տակը շափիւղայ աղիւսով յատակածի պէս եւ բուն երկնքի պէս պայծառ էր: 11  Եւ նա Իսրայէլի որդիների ընտրեալների վերայ իր ձեռքը չ’ձգեց. եւ նորանք Աստուծոյն տեսան եւ կերան եւ խմեցին: 12  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սարը ելիր ինձ մօտ եւ այնտեղ կանգնիր. եւ քարի տախտակները եւ իմ գրած օրէնքը եւ պատուիրանքները քեզ կ’տամ որ նորանց սովորեցնես: 13  Եւ Մովսէսն ու նորա պաշտօնեայ Յեսուն վեր կացան, եւ Մովսէսն Աստուծոյ սարը ելաւ. 14  Եւ ծերերին ասեց. Դուք այստեղ մեզ սպասեցէք, մինչեւ որ ձեզ մօտ դառնանք. եւ ահա Ահարօնը եւ Ովրը ձեզ հետ են. ով որ դատ ունենայ, թող նորանք մօտ գնայ: 15  Եւ Մովսէսը սարը ելաւ, եւ ամպը ծածկեց սարը: 16  Եւ Եհովայի փառքը Սինայ սարի վերայ հանգչեց, եւ ամպը ծածկեց նորան վեց օր. եւ եօթներորդ օրը ամպի միջիցը կանչեց Մովսէսին: 17  Եւ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վերայ մաշող կրակի պէս էր Իսրայէլի որդիների աչքի առաջին: 18  Եւ Մովսէսն ամպի մէջը մտաւ, եւ սարը ելաւ, եւ Մովսէսը քառաւուն օր եւ քառասուն գիշեր սարումն էր:

Ծանոթագրություններ