Ելք 31։1-18

31  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Ահա կանչեցի անունով Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին Յուդայի ցեղիցը.  Եւ լցրի նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաւտութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով եւ ամեն ճարտարութիւնով,  Որ վարպետի գործեր հնարէ՝ ոսկով եւ արծաթով եւ պղնձով գործելու համար.  Եւ քարեր քանդակել ընդելուզանելու համար եւ փայտեր քանդակել՝ ամեն կերպ արհեստով գործելու համար:  Եւ ես ահա նորա հետ տուի Աքիսամայի որդի Ոողիաբը Դանի ցեղիցը. եւ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մէջ իմաստութիւն դրի, որ բոլոր քեզ պատուիրածս անեն.  Ժողովքի խորանը՝ եւ վկայութեան տապանակը եւ նորա վերայի քաւութիւնը՝ եւ խորանի բոլոր կարասիները,  Եւ սեղանը եւ նորա անօթները՝ եւ մաքուր աշտանակը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ խունկի սեղանը,  Եւ ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը ու նորա խարիսխը, 10  Եւ պաշտօնի զգեստները՝ եւ Ահարօն քահանայի սուրբ զգեստները՝ եւ նորա որդիների զգեստները՝ քահանայութիւն անելու համար, 11  Եւ օծման իւղը՝ եւ սրբարանի համար անուշահոտ խունկը՝ բոլոր քեզ պատուիրածիս պէս կ’անեն: 12  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, եւ ասեց. 13  Եւ դու խօսիր Իսրայէլ որդիների հետ ասելով. Անպատճառ իմ շաբաթները պահէք. որովհետեւ սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը: 14  Ուրեմն շաբաթը պահեցէք. որովհետեւ նա ձեզ համար սուրբ է. ով որ նորան պղծէ անպատճառ պիտի մեռցնուի. որովհետեւ ամեն ով որ այն օրը մի գործ գործէ, այն անձը իր ժողովրդի միջից կորչէ: 15  Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթը՝ սուրբ պիտի լինի Եհովայի համար. ով որ հանգստութեան օրը մի գործ գործէ, անպատճառ պիտի մեռցնուի: 16  Եւ Իսրայէլի որդիքը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իրանց ազգերի մէջ յաւիտենական ուխտ անեն: 17  Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների մէջ տեղը. որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեց եւ հանգստացաւ: 18  Եւ երբոր Սինա սարի վերայ Մովսէսի հետ խօսելը վերջացրեց, վկայութեան երկու տախտակները տուաւ նորան՝ քարի տախտակներ Աստուծոյ մատովը գրուած:

Ծանոթագրություններ