Ելք 33։1-23

33  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Վեր կաց այստեղից դու եւ այն ժողովուրդն որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր, եւ գնա այն երկիրը՝ որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին՝ ասելով. Քո սերունդին պիտի տամ նորան:  Եւ քո առաջին մէկ հրեշտակ կ’ուղարկեմ. եւ դուրս կ’անեմ Քանանացին, Ամորհացին, Քետացին, Փերեզացին, Խեւացին եւ Յեբուսացին.  Կաթ ու մեղր բղխող երկիրը. որովհետեւ ես ձեր մէջը վեր չեմ գնալ, նորա համար որ դու մի խստապարանոց ժողովուրդ ես. մի գուցէ քեզ ճանապարհումը բնաջինջ անեմ:  Եւ ժողովուրդը լսեց այս խիստ խօսքը եւ սուգ արին. եւ ոչ մէկն իր զարդն իր վերայ չ’դրաւ.  Որովհետեւ Եհովան ասել էր Մովսէսին. Ասիր Իսրայէլի որդիներին. Դուք մի խստապարանոց ժողովուրդ էք. եթէ մէկ րոպէ ձեր մէջը վեր գնալու լինիմ, ձեզ բնաջինջ կ’անեմ. եւ հիմա ձեր վերայից ձեր զարդերը վեր առէք, որ իմանամ, թէ ձեզ ինչ պիտի անեմ:  Եւ Իսրայէլի որդիքն իրանց զարդերը հանեցին Քորեբ սարի մօտ:  Եւ Մովսէսն առաւ խորանը, եւ բանակիցը դուրս բանակիցը հեռու կանգնեցրեց նորան եւ նորա անունը՝ Ժողովքի խորան դրաւ. եւ ամեն ով որ Եհովային խնդրում էր, բանակիցը դուրս էր գնում ժողովքի խորանի մօտ, որ բանակիցը դուրս էր:  Եւ Մովսէսը խորանը գնալիս բոլոր ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մէկն իր վրանի դրանը կանգնում, եւ Մովսէսի ետեւիցը մտիկ տալիս նայում. մինչեւ որ նա խորանն էր մտնում:  Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. եւ խորանի դրանը կանգնում, եւ Եհովան Մովսէսի հետ խօսում էր: 10  Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սիւնը խորանի դրանը կանգնած. եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մէկն իր վրանի դրան երկրպագութիւն էր անում: 11  Եւ Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կ’խօսէ. եւ Մովսէսը բանակն էր դառնում. բայց նորա ծառան Նաւէի որդի Յեսու պատանին խորանի միջիցը չէր հեռանում: 12  Եւ Մովսէսն ասեց Եհովային. Նայիր՝ դու ասում ես ինձ. Հանիր այս ժողովուրդը. բայց դու ինձ չ’իմացրիր, թէ ում ես ինձ հետ ուղարկելու. եւ դու ասեցիր. Քեզ ճանաչում եմ քո անունովը, եւ իմ առաջին շնորհք գտար: 13  Եւ հիմա աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. եւ տես որ այս ազգը քո ժողովուրդն է: 14  Եւ նա ասեց. Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կ’հանգստացնեմ: 15  Եւ Մովսէսն ասեց նորան. Եթէ քո երեսը մեզ հետ չ’գնայ, մեզ այս տեղից մի հանիր: 16  Եւ ինչո՞վ պիտի գիտացուի, թէ շնորհք գտայ քո առաջին ես եւ քո ժողովուրդը. չէ՞ որ քո մեզ հետ գնալովը. եւ այսպէս ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վերայ եղած բոլոր ժողովուրդներիցը կ’գերազանցենք: 17  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս բանն էլ կ’անեմ որ ասեցիր, որովհետեւ իմ առաջին շնորհք գտար. եւ ես քեզ ճանաչում եմ քո անունովը: 18  Եւ նա ասեց. Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ: 19  Եւ Եհովան ասեց. Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, եւ որին որ ողորմեմ կ’ողորմեմ, եւ որի վերայ որ գթամ կ’գթամ: 20  Եւ ասեց. Դու իմ երեսը չես կարող տեսնել. որովհետեւ մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել: 21  Եւ Եհովան ասեց. Ահա ինձ մօտ մի տեղ կայ. եւ այդ ժայռի վերայ կանգնիր. 22  Եւ կ’լինի որ իմ փառքն անցկենալիս, քեզ ժայռի խոռոչի մէջ կ’դնեմ, եւ քեզ իմ ձեռքովը կ’ծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ. 23  Յետոյ իմ ձեռքը վեր կ’առնեմ, եւ իմ ետեւը կ’տեսնես, բայց իմ երեսը չի տեսնուիլ:

Ծանոթագրություններ