Ելք 5։1-23

5  Եւ յետոյ Մովսէսն ու Ահարօնը եկան եւ ասեցին Փարաւօնին. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը, իմ ժողովուրդը թող տուր, որ անապատումն ինձ համար տօն կատարեն:  Եւ Փարաւօնն ասեց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս:  Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստուածը մեզ հանդիպեց. հրաման տուր որ երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ մեր Եհովայ Աստուծոյն զով մատուցանենք, որ մի գուցէ ժանտախտով կամ սրով մեզ վերայ յարձակուի:  Եւ Եգիպտոսի թագաւորն ասեց նորանց. Ով Մովսէս եւ Ահարօն, ինչո՞ւ համար ժողովրդին իրանց գործքերիցը ետ էք թողում, գնացէք ձեր բանին:  Եւ Փարաւօնն ասեց. Ահա հիմա երկրի ժողովուրդը շատ է, եւ դուք դադարեցնում էք նորանց իրանց գործքերիցը:  Եւ Փարաւօնն այն օրը ժողովրդի գործավարներին եւ նորանց վերակացուներին հրամայեց ասելով.  Երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս այլ եւս ժողովրդին յարդ մի տաք աղիւս շինելու համար. թող իրանք գնան իրանց համար յարդ ժողովեն:  Եւ աղիւսների հաշիւը ինչպէս որ երէկ եւ մէկէլ օրը շինում էին՝ նորանց վերայ դրէք, նորանից մի պակասեցնէք, որովհետեւ ծոյլ են, նորա համար են նորանք աղաղակում՝ ասելով. Գնանք մեր Աստուծոյն զոհ մատուցանենք:  Թող գործը այս մարդկանց վերայ ծանրանայ, որ նորանով գործեն, եւ դարտակ խօսքերի մտիկ չ’անեն: 10  Եւ ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս գնացին, եւ ժողովրդի հետ խօսեցին ասելով. 11  Այսպէս է ասում Փարաւօնը. Ես ձեզ յարդ չեմ տալ. դուք գնացէք ձեզ համար յարդ առէք ուր որ գտնէք, սակայն ձեր գործիցը մի բան պիտի չ’պակասէ: 12  Եւ ժողովուրդը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ ցրուեցաւ յարդի տեղ խոզան ժողովելու համար: 13  Եւ գործավարները ստիպում էին ասելով. Ձեր օրական բանը իր օրը լրացրէք ինչպէս յարդ եղած ժամանակը: 14  Եւ Փարաւօնի գործավարները Իսրայէլի որդիների վերայ դրած վերակացուներին ծեծում էին եւ ասում. Ինչո՞ւ համար չ’լրացրիք ձեր վերայ դրած աղիւսների հաշիւը երէկ էլ այսօր էլ ինչպէս երէկ ու մէկէլ օրը: 15  Եւ Իսրայէլի որդիների վերակացուները եկան եւ բողոքեցին Փարաւօնին ասելով. Ինչո՞ւ ես այդպէս անում քո ծառաներին: 16  Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց մեզ ասում են, թէ Աղիւսները շինեցէք. եւ ահա քո ծառաները ծեծուեցան. եւ յանցանքը քո ժողովրդինն է: 17  Եւ նա ասեց. Ծոյլ էք դուք՝ ծոյլ. նորա համար ասում էք թէ Գնանք Եհովային զոհ մատուցանենք: 18  Ուստի գնացէք հիմա ծառայեցէք, եւ ձեզ յարդ չի տրուելու, բայց աղիւսների հաշիւը պէտք է տաք: 19  Եւ Իսրայէլի որդիների վերակացուները իրանց չարիքի մէջ տեսան, երբ որ ասուեցաւ թէ Ձեր աղիւսների թիւից չ’պակասացնէք. օրական բանը իր օրը տուէք: 20  Եւ հանդիպեցին Մովսէսին եւ Ահարօնին, որ կանգնած էին իրանց դիմաւորելու, Փարաւօնի մօտից դուրս գալիս: 21  Եւ ասեցին նորանց. Եհովան ձեզ վերայ նայէ եւ դատէ, որ մեր հոտը Փարաւօնի առաջին, եւ նորա ծառաների առաջին գարշելի արիք, մեզ սպանելու համար նորանց ձեռքը սուր տալով: 22  Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ համար այս ժողովուրդը չարիքի մէջ գցեցիր, եւ ինչո՞ւ համար ինձ ուղարկեցիր: 23  Որովհետեւ այն ժամանակից որ եկել եմ Փարաւօնի մօտ քո անունովը խօսելու, այս ժողովրդին չարութիւն է անում, եւ դու էլ չ’փրկեցիր քո ժողովրդին:

Ծանոթագրություններ