Ելք 6։1-30

6  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Հիմա կ’տեսնես թէ Փարաւօնին ինչ կ’անեմ. որ հզօր ձեռքով թող կ’տայ նորանց, եւ հզօր ձեռքով դուրս կ’անէ նորանց իր երկրիցը:  Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան:  Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չ’յայտնուեցայ:  Նաեւ նորանց հետ իմ ուխտը հաստատեցի, որ նորանց տամ Քանանի երկիրը, նորանց պանդխտութեան երկիրը ուր որ պանդխտացան:  Եւ լսեցի էլ Իսրայէլի որդիների հառաչանքը, որ Եգիպտացիները ծառայեցնում են նորանց. եւ յիշեցի իմ ուխտը:  Նորա համար Իսրայէլի որդիներին ասիր. Ես եմ Եհովան. եւ ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կ’հանեմ, եւ ձեզ նորանց ծառայութիւնիցը կ’ազատեմ, եւ կ’փրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով:  Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ’առնեմ, եւ ձեզ համար Աստուած կ’լինիմ. եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը:  Եւ ձեզ այն երկիրը կ’տանեմ, որի համար իմ ձեռքը բարձրացրի որ տամ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ձեզ կ’տամ ժառանգութիւն լինելու Ես՝ Եհովաս։  Եւ Մովսէսն Իսրայէլի որդիների հետ այսպէս խօսեց. բայց նորանք հոգու նեղութիւնից եւ գործի ծանրութիւնից չ’լսեցին Մովսէսին: 10  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 11  Մտիր խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, որ Իսրայէլի որդիքն իր երկրիցն արձակէ: 12  Եւ Մովսէսը խօսեց Եհովայի առաջին ասելով. Ահա Իսրայէլի որդիքը ինձ չեն լսում, ապա Փարաւօնը ինձ ի՞նչպէս կ’լսէ. որ ես ծանրալեզու* եմ: 13  Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ, եւ հրաման տուաւ նորանց Իսրայէլի որդիների եւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի մասին՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսի երկրիցը հանելու համար: 14  Սորանք են նորանց հայրերի տների գլուխները. Իսրայէլի անդրանիկ Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի. սորանք են Ռուբէնի տոհմերը: 15  Եւ Շմաւոնի որդիքը՝ Յամուէլ, եւ Յամին եւ Ոհադ եւ Յաքին եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին՝ Սաւուղ. սորանք են Շմաւոնի տոհմերը: 16  Եւ սորանք են Ղեւիի որդիների անունները իրանց ծնունդների համեմատ՝ Գերսոն եւ Կահաթ եւ Մերարի: Եւ Ղեւիի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան: 17  Գերսոնի որդիքը իրանց տոհմերի համեմատ՝ Ղոբենի եւ Սեմէի էին: 18  Եւ Կահաթի որդիքը Ամրամ եւ Իսահառ եւ Քեբրոն ու Ոզիէլ: Եւ Կահաթի կեանքի տարիները հարիւր երեսունեւերեք տարի եղան: 19  Եւ Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. սորանք են Ղեւիի տոհմերը իրանց ծնունդների համեմատ: 20  Եւ Ամրամն իր հօրաքոյր Յոքաբեդն իրան համար կին առաւ, եւ նա ծնեց նորա համար Ահարօնին եւ Մովսէսին: Եւ Ամրամի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան: 21  Եւ Իսահառի որդիքը՝ Կորխ եւ Նափէկ եւ Զեքրի: 22  Եւ Ոզիէլի որդիքը՝ Միսայէլ եւ Եղիսափան եւ Սեթրի: 23  Եւ Ահարօնն իր համար կին առաւ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քոյր Եղիսաբեթին, եւ նա ծնեց նորա համար Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը: 24  Եւ Կորխի որդիքը՝ Ասիր եւ Եղկանա եւ Աբիասափ. սորանք են Կորխեցիների տոհմերը: 25  Եւ Ահարոնի որդի Եղիազարը Փուտիէլի աղջիկներից իր համար կին առաւ. եւ նա ծնեց նորա համար Փենէհէսին, սորանք են Ղեւտացիների հայրերի գլուխներն իրանց տոհմերի համեմատ: 26  Սորանք են Ահարօնը եւ Մովսէսը, որոնց Եհովան ասեց. Հանեցէք Իսրայէլի որդիքն իրանց զօրքերովը Եգիպտոսի երկրիցը: 27  Սորանք են Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանելու համար Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ խօսողները. այս Մովսէսը եւ Ահարօնը: 28  Եւ եղաւ այն օրը որ Եհովան խօսեց Մովսէսի հետ Եգիպտոսի երկրումը, 29  Այն ժամանակ Եհովան Մովսէսի հետ խօսեց ասելով. Ես եմ Եհովան, խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, ամեն ինչ որ քեզ ասում եմ: 30  Եւ Մովսէսը Եհովայի առաջին ասեց. Ահա ես ծանրալեզու եմ, եւ Փարաւօնն ի՞նչպէս կ’լսէ ինձ:

Ծանոթագրություններ

6։12 Անթլփատ շրթունքներով։