Ելք 7։1-25

7  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ Փարաւօնին աստուած արի, եւ քո եղբայր Ահարօնը քո մարգարէն կ’լինի:  Դու խօսիր այն ամենը ինչ որ քեզ կ’հրամայեմ, եւ քո եղբայր Ահարոնը թող խօսէ Փարաւօնի հետ, որ Իսրայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը:  Եւ ես Փարաւօնի սիրտը կ’խստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրումը կ’շատացնեմ:  Եւ Փարաւօնը ձեզ չի լսիլ. եւ ես իմ ձեռքը Եգիպտոսի վերայ կ’գցեմ, եւ իմ զօրքերը՝ իմ ժողովուրդը Իսրայէլի որդիքը կը հանեմ Եգիպտոսի երկրիցը մեծ դատաստաններով:  Եւ Եգիպտացիք կ’իմանան, որ ես եմ Եհովաս երբոր իմ ձեռքը Եգիպտոսի վերայ երկայնացնեմ եւ Իսրայէլի որդիքը նորանց միջիցը հանեմ,  Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի իրանց պատուիրածի պէս արին, այնպէս արին:  Եւ Մովսէսն ութսուն տարեկան էր, եւ Ահարօնը ութսունեւերեք տարեկան էր, Փարաւօնի հետ խօսելիս:  Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.  Երբոր Փարաւօնը ձեզ հետ խօսէ եւ ասէ. Ձեզ համար հրաշք ցոյց տուէք. այն ժամանակ ասիր Ահարօնին. Վեր առ գաւազանդ եւ գցիր Փարաւօնի առաջին. նա վիշապ կը դառնայ: 10  Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ: 11  Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին: 12  Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ: 13  Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան ասել էր: 14  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի սիրտը խստացաւ, չէ ուզում ժողովրդին արձակել: 15  Առաւօտանց Փարաւօնի մօտ գնա. ահա նա դէպի ջուրն է դուրս գալիս, եւ դու գետի եզերքումը նորա դիմացը կանգնիր, եւ այն օձ դարձած գավազանը ձեռքդ առ. 16  Եւ ասիր նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածը ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով. Արձակիր իմ ժողովուրդը որ անապատումը ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չ’լսեցիր: 17  Այսպէս է ասում Եհովան. սորանով գիտենաս որ ես եմ Եհովան. Ահա ես իմ ձեռքի գաւազանը գետի միջի ջրին կ’զարկեմ, եւ ջրերը արիւն կ’դառնան: 18  Եւ գիտի մէջ եղած ձկները կ’մեռնին, եւ գետը կ’հոտի, եւ Եգիպտացիք կ’զզուին գետիցը ջուր խմելու: 19  Եւ Եհովան ասեց Մովսէսին, Ասիր Ահարօնին. Գաւազանդ առ, եւ ձեռքդ մեկնիր Եգիպտացիների ջրերի վերայ, նորանց առուների վերայ, նորանց գետերի վերայ, եւ նորանց լճերի վերայ, նորանց բոլոր ջրակուտակների վերայ, եւ արիւն կ’դառնան, եւ Եգիպտոսի բոլոր երկրումը փայտի եւ քարի ամանների միջի ջրերը արիւն կ’դառնան: 20  Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան: 21  Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար: 22  Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չ’լսեց: 23  Եւ Փարաւօնը դարձաւ եւ իր տունը եկաւ, ու սա էլ չ’ազդեց նորա սրտին*: 24  Եւ բոլոր Եգիպտացիք գետի շուրջը փորեցին խմելու ջրի համար. որովհետեւ գետի ջրիցը չէին կարողանում խմել: 25  Եւ Եհովան գետը զարկելուց յետոյ եօթը օրը լրացաւ:

Ծանոթագրություններ

7։23 Ուշ չ’դրավ սորա վերայ էլ։