Ելք 8։1-32

8  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ պաշտեն ինձ:  Եւ եթէ արձակել չ’ուզես, ահա ես քո բոլոր սահմանները գորտերով պիտի զարկեմ:  Եւ գետը շատ գորտեր կ’հանէ, եւ նորանք վեր կ’ելնեն եւ քո տան մէջ եւ ննջարան սենեակի մէջ եւ քո անկողնի մէջ եւ քո ծառաների տների մէջ եւ քո ժողովրդի մէջ եւ քո թոնիրների մէջ եւ խմորի տաշտերի մէջ կ’մտնեն:  Եւ գորտերը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո բոլոր ծառաների վերայ կ’ելնեն:  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Ահարօնին. Ձեռքդ մեկնիր քո գաւազանովը առուների վերայ, գետերի եւ լճերի վերայ, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանիր:  Եւ Ահարօնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վերայ. եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին:  Եւ մոգերն էլ այնպէս արին իրանց կախարդութիւններովը, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանեցին:  Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Աղաչեցէք Եհովային որ ինձանից եւ իմ ժողովրդիցը վեր առնէ գորտերին, եւ ես ժողովրդին կ’արձակեմ որ Եհովային զոհ մատուցանեն:  Եւ Մովսէսն ասեց Փարաւօնին. Ժամանակ որոշիր ինձ համար. թէ երբ քեզ համար եւ քո ծառաների համար եւ ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից եւ քո տներիցը գորտերը կորչեն, եւ միայն գետի մէջ մնան: 10  Եւ նա ասեց. Էգուց: Նա էլ ասեց. քո խօսքի պէս լինի, որ գիտենաս թէ չ’կայ մեր Եհովայ Աստուծոյ նմանը: 11  Եւ քեզանից եւ քո տներիցը եւ քո ծառաներիցը եւ քո ժողովրդիցը գորտերը կ’հեռանան. միայն գետի մէջ կ’մնան: 12  Եւ Մովսէսն ու Ահարօնը Փարաւօնի մօտիցը դուրս գնացին. եւ Մովսէսը Եհովային աղաղակեց այն գորտերի համար, որ Փարաւօնի վերայ բերել էր: 13  Եւ Եհովան Մովսէսի ասածին պէս արաւ. եւ տներիցը, բակերիցը եւ արտերիցը գորտերը մեռան: 14  Եւ դէզ դէզ ժողովեցին նորանց, եւ երկիրը հոտեց 15  Բայց երբոր Փարաւօնը տեսաւ որ դիւրութիւն եղաւ, իր սիրտը խստացրեց, եւ նորանց չ’լսեց Եհովայի ասածին պէս: 16  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ասիր Ահարօնին. Գաւազանդ մեկնիր, եւ երկրի հողին զարկ, որ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ մուն լինի: 17  Եւ այնպէս արին. որովհետեւ Ահարօնն իր ձեռքը մեկնեց իր գաւազանովը եւ երկրի հողին զարկեց, եւ մուն եղաւ մարդկանց վերայ եւ անասունների վերայ. Եգիպտոսի բոլոր երկրի վերայ երկրի բոլոր հողը մուն եղաւ: 18  Եւ մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին որ մուներ հանեն, բայց չ’կարողացան. եւ այսպէս մարդկանց եւ անասունների վերայ մուն եղաւ: 19  Եւ մոգերն ասեցին Փարաւօնին. Սա Աստուծոյ մատն է. բայց Փարաւօնի սիրտը կարծրացաւ, նորանց չ’լսեց Եհովայի ասածին պէս: 20  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր. (ահա դէպի ջուրն է դուրս գնում.) եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն. 21  Բայց եթէ իմ ժողովուրդը չ’արձակես, ահա ես քեզ վերայ եւ քո ծառաների վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո տների վերայ շանաճանճ կ’ուղարկեմ, եւ Եգիպտացիների տները շանաճանճով կ’լեցնուին, նաեւ այն գետինը որի վերայ նորանք կան: 22  Եւ այն օրը իմ ժողովրդի բնակուած Գեսէմի երկիրը կ’որոշեմ, եւ այն տեղ շանաճանճ չի լինիլ. որ գիտենաս թէ ես եմ Եհովան երկրի միջումը: 23  Եւ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի մէջ խտրութիւն կ’դնեմ. էգուց կ’լինի այս նշանը: 24  Եւ Եհովան այնպէս արաւ. եւ շատ շանաճանճ եկաւ Փարաւօնի տան եւ նորա ծառաների տների եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ. եւ շանաճանճի պատճառով երկիրը փչացաւ: 25  Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Գնացէք ձեր Աստուծոյն զոհ մատուցրէք երկրիս մէջ: 26  Եւ Մովսէսն ասեց. Կարելի չէ այդպէս անել. ըստ որում Եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Եհովային՝ մեր Աստուծոյն. եթէ Եգիպտացիների համար գարշելին իրանց աչքի առաջին զոհենք, մեզ չե՞ն քարկոծիլ: 27  Երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ զոհ մատուցանենք մեր Եհովայ Աստուծոյն, ինչպէս որ ինքը մեզ ասէ: 28  Եւ Փարաւօնն ասեց. Ես ձեզ թող կ’տամ որ գնաք անապատումը ձեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանէք, միայն թէ հեռու չ’գնաք. ինձ համար աղօթեցէք: 29  Եւ Մովսէսն ասեց. Ահա ես քո մօտիցը դուրս կ’գնամ եւ Եհովային կ’աղաչեմ որ էգուց Փարաւօնիցը, նորա ծառաներիցը եւ նորա ժողովրդիցը շանաճանճը գնայ. բայց Փարաւօնը այլ եւս չ’խաբէ՝ ժողովրդին թող չ’տալով որ Եհովային զոհ մատուցանեն: 30  Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը գնաց դուրս, եւ Եհովային աղաչեց: 31  Եւ Եհովան Մովսէսի խօսքին պէս արաւ, եւ վեր առաւ շանաճանճը Փարաւօնիցը, նորա ծառաներիցը, նորա ժողովրդիցը, մէկ հատ էլ չմնաց: 32  Եւ Փարաւօնը այն անգամին էլ խստացրեց իր սիրտը, եւ ժողովրդին չ’արձակեց:

Ծանոթագրություններ