Ելք 9։1-35

9  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.  Որովհետեւ եթէ չ’ուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց,  Ահա Եհովայի ձեռքը կ’գայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կ’լինի:  Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կ’որոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ:  Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կ’անէ Եհովան այս բանը երկրի վերայ:  Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չ’մեռաւ:  Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չ’արձակեց:  Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին:  Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կ’լինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կ’լինին: 10  Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան: 11  Եւ մոգերը չ’կարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ: 12  Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր: 13  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն. 14  Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածներիը պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չ’կայ: 15  Որովհետեւ հիմա իմ ձեռքը կ’մեկնեմ եւ կ’զարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կ’կորչես երկրիցը: 16  Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի: 17  Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չ’արձակե՞ս նորանց: 18  Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կ’տեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա: 19  Եւ հիմա մարդ ուղարկիր, եւ ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. որովհետեւ ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չ’ժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին: 20  Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց. 21  Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չ’արաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը: 22  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ: 23  Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց: 24  Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել: 25  Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց: 26  Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չ’եղաւ: 27  Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք: 28  Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. եւ ձեզ կ’արձակեմ, եւ այլ եւս չէք մնալ: 29  Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կ’տարածեմ, եւ որոտումները կ’դադարին, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է: 30  Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում: 31  Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած: 32  Բայց ցորենը եւ հաճարը չ’ջարդուեցան. որովհետեւ նորանք ուշ են բուսնում: 33  Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չ’կաթեց: 34  Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները: 35  Եւ այսպէս Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չ’արձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր:

Ծանոթագրություններ