Եսայիա 12։1-6

12  Եւ այն օրը կ’ասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր:  Ահա Աստուած է իմ փրկութիւնը. ես լոյս ունիմ եւ չեմ վախենալ. որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ:  Եւ դուք ուրախութեամբ ջուր կ’քաշէք փրկութեան աղբիւրներիցը:  Եւ այն օրը կ’ասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. յիշեցէք որ բարձր է նորա անունը:  Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը:  Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը:

Ծանոթագրություններ