Եսայիա 15։1-9
15 Մովաբի պատգամը:
Յիրաւ գիշերով կործանուեցաւ Մովաբի Ար քաղաքը, ամայացաւ. յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Կիր քաղաքը, ամայացաւ:
2 Վեր է գնում տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է:
3 Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնում լաց լինելով:
4 Եւ Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է:
5 Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ մինչեւ Էգլաթ–Շելիշան. որովհետեւ Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն:
6 Նորա համար որ Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու:
7 Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու:
8 Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը:
9 Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ: