Եսայիա 2։1-22

2  Այն խօսքը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ:  Եւ կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը:  Եւ շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը. որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը:  Եւ նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. եւ նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ:  Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը:  Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում Փղշտացիների պէս, եւ օտարների որդկանց հետ համամիտ են:  Եւ երկիրը լցուած է արծաթով ու ոսկիով, եւ նորա գանձերին ծայր չ’կայ, եւ երկիրը լցուած է ձիերով, ու վախճան չ’կայ նորա կառքերին:  Եւ երկիրը լցուած է կառքերով. նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին:  Եւ խոնարհում է ռամիկ մարդն ու վայր է ընկնում տղամարդը. եւ դու չես ներիլ նորանց: 10  Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը: 11  Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. եւ միայն Տէրը կ’բարձրանայ այն օրը: 12  Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ, եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան: 13  Եւ Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ, 14  Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ, 15  Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ, 16  Եւ Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ. 17  Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. եւ միայն Տէրը բարձր կ’լինի այն օրը: 18  Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն: 19  Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու: 20  Այն օրը մարդ կ’գցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ. 21  Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից: 22  Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. որովհետեւ ի՜նչ է համարվում նա:

Ծանոթագրություններ