Եսայիա 20։1-6

20  Այն տարին, որ Տարաթանը Սարգոն թագաւորից ուղարկուելով եկաւ Ազովտոս, եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նորան յաղթեց,  Այն ժամանակ Տէրը խօսեց Ամովսի որդի Եսայիայի ձեռովն ասելով. Գնա հանիր քուրձը քո մէջքիցը, եւ կօշիկներդ հանիր քո ոտներիցը. եւ նա այնպէս արաւ, եւ շրջում էր մերկ եւ բոկոտն:  Եւ Տէրն ասաց. Ինչպէս որ իմ ծառայ Եսայիան շրջեցաւ մերկ եւ բոկոտն, որ երեք տարուայ նշան եւ ցոյց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար:  Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար:  Եւ պիտի զարհուրեն եւ ամաչեն Եթովպիայից՝ իրանց յոյսիցը, եւ Եգիպտոսից՝ իրանց փառքիցը:  Եւ այն օրը այս ծովեզերեայ երկրի բնակիչը ասելու է. Ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնութեան համար, որ փրկուէինք Ասորեստանի թագաւորի երեսից. ուրեմն մենք ի՞նչպէս ենք ազատուելու:

Ծանոթագրություններ