Եսայիա 26։1-21

26  Այն օրը այս երգն է երգուելու Յուդայի երկրումը. Մենք մի զօրաւոր քաղաք ունինք, նա փրկութիւնը դնում է իբրեւ պարիսպ ու պատնէշ:  Բացէք դռները, որ մտնէ արդար և հաւատարմութիւն պահող ժողովուրդը:  Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած:  Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է:  Որովհետեւ նա խոնարհեցնում է բարձր բնակողներին, բարձր բերդը. նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ փոշին:  Ոտքը նորան պիտի կոխէ՝ աղքատի ոտքը՝ չքաւորների կոխելը:  Արդար ճանապարհը ուղիղ է. դու ուղիղդ, հարթում ես արդարի շաւիղը:  Հէնց քո դատաստանների ճանապարհին սպասել ենք քեզ, ով Տէր, քո անունին ու քո յիշատակին էր ցանկանում մեր հոգին:  Հոգովս քեզ եմ փափաքում գիշերը, հէնց իմ ներսի հոգովս ես քեզ եմ. որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարություն են սովորում: 10  Ամբարշտին ողորմութիւն է լինում, բայց նա արդարութիւն չէ սովորում, նա ուղղութեան երկրումը ծռութիւն է անում եւ չէ տեսնում Տիրոջ մեծափառութիւնը: 11  Ով Տէր, նորանք քո ձեռքի բարձրութիւնը չեն տեսնում, կ’տեսնեն ամաչելով քո ժողովրդի վերայ ունեցած նախանձը, կրակն է սպառելու քո թշնամիներին: 12  Ով Տէր, դու կ’հաստատես մեզ համար խաղաղութիւնը. որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար: 13  Ով Տէր մեր Աստուած, քեզանից ջոկ ուրիշ տէրեր տիրեցին մեզ վերայ, բայց միայն քեզանով պիտի յիշենք քո անունը: 14  Մեռածները չեն կենդանանալ, ուրուականները չեն կանգնիլ, այնպէս ես դու նորանց այցելել եւ փչացրել, եւ բնաջինջ ես արել նորանց բոլոր յիշատակը: 15  Դու աւելացրիր այս ազգը, ով Տէր, դու աւելացրիր այս ազգը եւ փառաւորուեցար. երկրի ամեն ծայրերը ընդարձակեցիր: 16  Ով Տէր, նեղութեան մէջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին դու նորանց խրատելիս: 17  Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր: 18  Յղացանք, երկունք քաշեցինք, կարծես թէ քամի ծնեցինք, մենք փրկութիւն չ’գործեցինք երկրի համար, եւ աշխարհի բնակիչները չ’ընկան: 19  Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ. քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին: 20  Գնա, ով իմ ժողովուրդը, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ: 21  Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չ’ծածկէ այլ եւս իր սպանուածներին:

Ծանոթագրություններ