Եսայիա 29։1-24

29  Վայ Արիէլին, Արիէլին, Դաւիթի բանակ տուած քաղաքին, աւելացրէք տարին տարուայ վերայ, տօները թող պտոյտ տան.  Եւ ես պիտի նեղացնեմ Արիէլին, եւ պիտի լինի հառաչել եւ հառաչանք, եւ նա կ’լինի ինձ համար Արիէլի պէս:  Եւ բանակ պիտի տամ շրջանի պէս քեզ վերայ, եւ քեզ դէմ պիտի հողաբլուրներ կանգնեցնեմ:  Եւ պիտի ցածանաս՝ հողիցը խօսես, եւ պիտի փոշիիցը մնչես քո խօսքերը, եւ վհուկի պէս՝ տափիցն է դուրս գալու քո ձայնը, եւ փոշիիցը պիտի ճվճվաս քո խօսքերը:  Եւ մանր փոշիի պէս պիտի լինի քո օտարականների բազմութիւնը, եւ անցնող մղեղի պէս՝ բռնաւորների բազմութիւնը. եւ յանկարծակի մէկ վայրկեանի մէջ կ’լինի:  Զօրաց Տիրոջ կողմանէ այցելութիւն է լինելու որոտմունքով, գետնաշարժով, եւ մեծ ձայնով, մրրիկով, ու փոթորիկով, եւ մաշող կրակի բոցով:  Եւ գիշերուայ տեսիլքի երազին պէս են լինելու Արիէլի վերայ պատերազմի եկող բոլոր ազգերի բազմութիւնը, եւ բոլոր նորա եւ նորա բերդի վերայ յարձակողները եւ նորա նեղիչները:  Եվ կ’լինի, ինչպէս որ սովածը երազ է տեսնում, թէ ուտում է, եւ վեր է կենում տեսնում, որ փորը դարտակ է, եւ ինչպէս որ ծարաւն է երազ տեսնում, թէ խմում է, եւ զարթնում է տեսնում, թե նուաղած է եւ սիրտը պապակվում է, այսպէս է լինելու բոլոր ազգերի բազմութիւնը, որ պատերազմի են դուրս գալիս Սիօն սարի դէմ:  Ապշեցէք եւ զարմացէք, շլացրէք ձեզ եւ շլացէք. նորանք արբած են, բայց չէ թէ գինիով, նորանք դանդաղում են, բայց չէ թե ցքիից: 10  Որովհետեւ Տէրը ձեզ վերայ թմրութեան հոգի է թափել, եւ կապել է ձեր աչքերը, մարգարէներին, եւ ձեր գլխաւորներին, որ տեսիլք էին տեսնում, քօղարկել է: 11  Եւ ամեն մի բանի տեսիլքը պիտի լինի ձեզ համար կնքուած գրքի խօսքերին պէս, որ կ’տան գրագէտին եւ կ’ասեն. Մէկ կարդա այս. եւ նա կ’ասէ. Չեմ կարող որովհետեւ կնքուած է: 12  Եւ կամ կ’տան այն գիրքը մէկ անգրագէտի ասելով. Մեկ կարդա այս. եւ նա կ’ասէ. Ես կարդալ չ’գիտեմ: 13  Եւ Տէրն ասում է. Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է. 14  Դորա համար ահա ես այսուհետեւ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք եւ զարմանք. եւ պիտի փչանայ նորանց իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը պիտի խափանուի: 15  Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում: 16  Ո՜հ ձեր խոտորնակութեանը. մի՞թէ կաւի պէս կ’համարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. եւ արարարծն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում: 17  Ահա մի փոքր ժամանակից յետոյ Լիբանանը կ’դառնայ պտղաբեր արտ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարուի: 18  Եւ այն օրը խուլերը կ’լսեն գրքի խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը կ’տեսնեն կոյրերի աչքերը: 19  Եւ խեղճերը ուրախութիւն պիտի աւելացնեն Տէրով, եւ չքաւոր մարդիկը պիտի զուարճանան Իսրայէլի Սուրբովը: 20  Որովհետեւ բռնաւորը պիտի չքանայ, եւ ծաղրողը՝ վերջանայ, եւ պիտի փչանան բոլոր չարութիւն խորհողները 21  Նորանք որ մարդիս դատի մէջ յանցաւոր են շինում, եւ դատարանում* յանդիմանողին որոգայթ են դնում, եւ դարտակ բանով վայր են գցում արդարին: 22  Սորա համար Տէրը, նա որ փրկեց Աբրահամին, այսպէս է ասում Յակոբի տան մասին. Այլ եւս պիտի չ’ամաչէ Յակոբը, եւ նորա երեսը պիտի չ’սպրտնի: 23  Որովհետեւ նա՝ նորա որդիքը իմ ձեռքի գործը իրանց մէջ տեսնելիս փառաւորելու* են իմ անուն, եւ փառաւորելու* են Յակոբի Սուրբին, եւ Իսրայէլի Աստուածանից սարսելու են: 24  Եւ հոգով մոլորուածներն իմաստութիւն են հասկանալու, եւ տրտնջողները խրատ են սովորելու:

Ծանոթագրություններ

29։21 Կամ՝ դրան մեջ։
29։23 Եբր.՝ սրբելու են։
29։23 Եբր.՝ սրբելու են։