Եսայիա 35։1-10

35  Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս:  Կ’բացուի, կ’ծաղկի եւ կ’ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ’տրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. նորանք կ’տեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը:  Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք:  Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է:  Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին:  Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատումը ջուրեր են բխելու եւ ամայի տեղումը՝ առուներ:  Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիւն:  Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չ’անցնի. նա նորանցն է. ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ:  Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. եւ փրկուածները ման կ’գան: 10  Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է:

Ծանոթագրություններ