Եսայիա 4։1-6

4  Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. Մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ:  Այն օր Տիրոջ շառաւիղը կ’լինի զարդի եւ փառքի համար. եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կ’լինի Իսրայէլի փրկուածների համար:  Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը:  Երբոր Տէրը լուացած կ’լինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կ’լինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով:  Եւ Տէրը կ’շինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի:  Եւ նա վրան կ’դառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ:

Ծանոթագրություններ