Եսայիա 46։1-13

46  Բէլը խոնարհուեցաւ, Նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. ձեր կրածները բեռներ են դառել, ծանրոցք՝ վաստակածների համար:  Խորտակուել խոնարհուել են միասին, չ’կարողացան ծանրոցն ազատել, իրանք էլ գերի գնացին:  Ինձ լսեցէլ, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ:  Եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ:  Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք:  Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են:  Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում:  Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ:  Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. 10  Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը. 11  Որ կանչում եմ արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից իմ խորհրդի մարդին. ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ: 12  Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ հեռացած էք արդարութիւնիցը. 13  Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը չէ ուշանալու. եւ Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է:

Ծանոթագրություններ