Եսայիա 47։1-15

47  Իջիր եւ նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու:  Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով:  Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի:  Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը:  Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու:  Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. դու նորանց գթութիւն չ’արիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը:  Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. այնպէս որ այս միտք չ’արիր, սորա վախճանը չ’յիշեցիր:  Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ, որ անհոգութեամբ նստել ես. որ սրտիդ մէջ ասում ես. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չ’կայ. որբեւայրի պիտի չ’նստեմ, եւ անզաւակութիւն պիտի չ’գիտենամ:  Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար: 10  Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չ’կայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չ’կայ: 11  Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու: 12  Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես: 13  Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ: 14  Ահա նորանք մղեղի պէս են դառել. կրակի պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար: 15  Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չ’կայ:

Ծանոթագրություններ