Եսայիա 50։1-11

50  Այսպէս է ասում Տէրը. Ո՞ւր է ձեր մօր ապահարզանի թուղթը, որով ես նորան արձակել եմ. կան նա ո՞րն է իմ պարտատէրներիցը, որին ծախել եմ ձեզ. ահա դուք ձեր անօրէնութիւնների համար էք ծախուել, եւ ձեր մայրը ձեր յանցանքների համար է արձակուել:  Ի՞նչու համար ես եկայ, մարդ չ’կար. ես որ կանչեցի, պատասխանող չ’կար, մի՞թէ իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չ’կարողանայի փրկել, եւ կամ թէ ես զօրութիւն չ’ունէի՞ ազատելու. ահա ես իմ սաստելովը ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նորանց ձուկերը ջուր դ’լինելուց եւ մեռնում են ծարաւից:  Երկինքներին խաւար եմ հագցնում, եւ նորանց ծածկոցը քուրձ եմ շինում:  Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. նա զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս:  Տէր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չ’հակառակեցի՝ ետ չ’դարձայ:  Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը.  Սակայն Տէր Եհովան օգնում է ինձ. նորա համար ամօթապարտ չեմ լինիլ, նորա համար իմ երեսը գայլախազի պէս շինեցի, եւ գիտեմ որ պիտի չ’ամաչեմ:  Ինձ արդարացնողը մօտ է. ո՞վ է ինձ հետ վիճում. միասին կանգնենք. ո՞վ է իմ դատախազը. թող մօտենայ ինձ:  Ահա Տէր Եհովան օգնում է ինձ, ո՞վ է որ ինձ յանցաւոր հանէ. ահա նորանք ամենքը շորի պէս պիտի մաշուին, ցեցը պիտի ուտէ նորանց: 10  Ո՞վ կայ ձեզանում Տէրիցը վախեցող, նորա ծառայի ձայնին լսող, որ գնում է խաւարումը եւ ճառագայթ չ’ունի. թող նա ապաւինի Տիրոջ անուանը, եւ իրան գցէ իր Աստուծոյ վերայ: 11  Ահա դուք ամենքդ, որ կրակ էք վառում, եւ կայծերով շրջապատվում, գնացէք ձեր կրակի վառուածքի մէջ, եւ ձեր կրակ տուած կայծերի մէջ: Սա իմ ձեռքիցն եղաւ ձեզ համար, դուք ցաւով պիտի պառկէք:

Ծանոթագրություններ