Եսայիա 54։1-17

54  Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չ’քաշող, որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը:  Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու:  Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են:  Մի վախենար որովհետեւ պիտի չ’ամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չ’նախատուիս. որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չ’յիշես:  Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած:  Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը:  Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ:  Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան:  Որովհետեւ Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլ եւս պիտի չ’անցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չ’բարկանամ եւ չ’յանդիմանեմ: 10  Որովհետեւ սարերը կ’քաշուին, եւ բլուրները կ’սասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողողմող Տէրը: 11  Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով: 12  Եւ քո բուրգերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով: 13  Եւ քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը: 14  Արդարութիւնով պիտի հաստատուիս. հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու: 15  Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի: 16  Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ: 17  Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը:

Ծանոթագրություններ