Եսայիա 56։1-12

56  Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ մի արդարութիւնը՝ որ յայտնուի:  Երանի այն մարդին, որ կ’անէ, այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կ’բռնէ այս, եւ շաբաթը կ’պահէ պղծելուց, եւ իր ձեռքը կ’պահէ որ եւ իցէ չարութիւն անելուց:  Եւ թող չ’ասէ Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորովին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չ’ասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ:  Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը.  Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. եւ նորանց մի յաւիտենական անուն կ’տամ, որ չի ջնջուիլ:  Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու եւ Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,  Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար:  Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ:  Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ: 10  Նորա պահապանները բոլորը կոյր են, չ’գիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը. 11  Եւ նորանք շատակեր շուներ են, եւ կշտանալ չ’գիտեն. եւ նորանք հովիւներ են, որ չ’գիտեն բան հասկանալը. նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին. 12  Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ:

Ծանոթագրություններ