Եսայիա 63։1-19

63  Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմիցը, հանդերձները կարմրացած՝ Բօսրայից. սա՝ որ փառաւորուած է իր հագուստովը, եւ ծածանվում է իր շատ զօրութեան մէջ: Ես, որ խօսում եմ արդարութիւնով եւ կարող եմ փրկելու:  Ի՞նչու համար կարմիր է քո հագուստը, եւ քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պէս:  Հնձանը ես մենակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չ’կար ինձ հետ. եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը, եւ նորանց արիւնը իմ հանդերձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի:  Որովհետեւ վրեժխնդրութեան օր կարիմ սրտումը, եւ իմ փրկուածների տարին եկել էր:  Եւ ես նայեցի, բայց օգնող չ’կար, եւ ակնկառոյց մտիկ տուի, բայց ձեռք բռնող չ’կար եւ ինձ օգնեց իմ բազուկը, եւ իմ բարկութիւնն էր ինձ ձեռք բռնողը:  Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւը իջեցրի գետինը:  Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը:  Եւ նա ասեց. Նորանք հէնց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիք, որոնք չեն ստել. եւ նա նորանց փրկիչը եղաւ:  Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը: 10  Բայց նորանք ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին, նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ: 11  Եւ նա հին օրերը, Մովսէսին եւ իր ժողովրդին յիշեց. Ո՞ւր է նա, որ վեր հանեց նորանց ծովիցն իր հօտի հովիւովը. ո՞ւր է նա, որ նորանց միջումը դրաւ իր սուրբ հոգին. 12  Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ. 13  Որ նորանց անցկացրեց անդունդներով, որոնք չ’սահեցին՝ ինչպէս որ ձին անապատումը: 14  Ինչպէս որ անասունը իջնում է հովիտումը. Տիրոջ հոգին նորան հանգստացրեց. նոյնպէս էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որ քեզ համար փառաւոր անուն շինես: 15  Նայիր երկնքիցը՝ եւ տես քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում: 16  Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չ’գիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. դու ես մեր Հայրը, ով Տէր, վաղուց ’ի վեր քո անունը մեզ Փրկիչ է: 17  Ի՞նչու համար դու մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. խստացնում մեր սրտերը, որ քեզանից չ’վախենանք. ետ դարձիր քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար: 18  Քիչ ժամանակ ժառանգեց քո սրբութեան ժողովուրդը. մեր թշնամիները ոտնակոխ արին քո սրբարանը: 19  Մենք եղել ենք այնպէս որ իբր թէ դու յաւիտեան չես տիրել մեզ վերայ, որոնց վերայ կոչուած չէ եղել քո անունը:

Ծանոթագրություններ