Եսայիա 8։1-22

8  Եւ Տէրն ինձ ասեց. Առ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրիր նորա վերայ մարդի գրչով Մահէր– շալալ հաշ–բազի մասին:  Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային:  Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. Նորա անունը կոչիր Մահեր–շալալ հաշ–բազ*:  Որովհետեւ մանուկը Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կ’առուի Դամասկոսի հարսութիւնը եւ Սամարիայի աւարը կ’տարուի Ասորեստանի թագաւորի առաջը:  Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց.  Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում էՍիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է Ռասինով եւ Ռովմելայի որդիովը,  Ուրեմն նորա համար Տէրը նորանց վերայ կ’հանէ Գետի զօրաւոր եւ առատ ջուրերը, այսինքն Ասորեստանի թագաւորին եւ նա վեր կ’բարձրանայ իր բոլոր յատակներիցը, եւ կ’անցնէ իր բոլոր եզերքներիցը:  Եւ կ’յորդէ Յուդայի մէջ, կ’ողողէ կ’անցնէ եւ մինչեւ պարանոցը կ’հասնէ. եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով Էմմանուէլ:  Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք: 10  Խորհուրդ հնարեցէք, բայց պիտի խափանուի. խօսեցէք խօսք, բայց պիտի չ’հաստատուի. որովհետեւ Աստուած մեզ հետ է: 11  Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չ’գնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով. 12  Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք: 13  Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը: 14  Եւ նա ձեզ համար սրբարան կ’լինի. իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար: 15  Եւ նորանցում շատերը կ’գլորուեն. եւ վայր կ’ընկնեն եւ կ’փշրուեն, եւ որոգայթը կ’ընկնեն ու կ’բռնուեն: 16  Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ: 17  Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան: 18  Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ: 19  Եւ երբոր ձեզ ասեն. Հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. կենդանիների համար մեռածների՜ն դիմէ: 20  Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին: 21  Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր, 22  Եւ երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ:

Ծանոթագրություններ

8։3 Այսինքն՝ շտպիր աւարի, շուտով յափշտակիր կողոպուտ։