Եսթեր 10։1-3

10  Եւ Ասուերոս թագաւորը հարկ դրաւ երկրի վերայ եւ ծովի կղզիների վերայ։  Եւ նորա զօրութեան եւ ոյժի բոլոր գործերը, եւ Մուրթքէի մեծութեան մանրամասն պատմութիւնը, որով թագաւորը նորան մեծացրեց, ահա նորանք գրուած են Մարաց եւ Պարսից թագաւորների ժամանակագրութեան գրքումը։  Որովհետեւ Հրէայ Մուրթքէն Ասուերոս թագաւորի երկրորդն էր, եւ Հրէաների մէջ մեծ եւ իր եղբայրների շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում, եւ խաղաղութիւն էր խօսում իր բոլոր սերունդի համար։

Ծանոթագրություններ