Երգերի Երգ 1։1-17

1  Սողոմոնի երգ երգոցը։  Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է։  Ախորժելի են հոտոտելիքին քո իւղերը. թափուած իւղ է քո անունը. նորա համար սիրում են քեզ օրիորդները։  Քաշիր ինձ, ետեւիցդ կ’վազենք. թագաւորն ինձ տարաւ իր սենեակները. ցնծանք եւ ուրախանանք քեզ հետ. քո սէրն աւելի յիշենք քան թէ գինին. ուղղութեամբ սիրում են քեզ։  Սեւ եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղէմի աղջկունք, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարագոյրների նման։  Մի նայիք որ ես սեւացած եմ, որովհետեւ արեւն ինձ խանձել է. մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին. բայց ես իմ սեփական այգին չէի պահպանում։  Ասիր ինձ, ով հոգիիս սիրածը, ո՞րտեղ ես արածեցնում. ո՞րտեղ ես տաւարը իջեցնում կէս օրին. ապա ես ի՞նչու համար թափառականի պէս լինիմ քո ընկերների հօտերի մօտ։  Եթէ դու չ’գիտես, ով կանանց գեղեցկագույնը, դուրս եկ հօտի ետեւիցը, եւ արածեցրու ուլերիդ՝ հովիւների վրանների կշտին։  Փարաւօնի կառքին լծուած ձիերիս նմանեցրի քեզ, ով ընկերուհիս։ 10  Այտերդ գեղեցիկ են գինդերովը, պարանոցդ՝ մանեակներովը։ 11  Ոսկի գինդեր շինենք քեզ համար արծաթի կիտուածքով։ 12  Քանի որ թագաւորը իր սեղանի վերայ էր, իմ նարդոսը իր հոտը բուրեց։ 13  Ստաշխի ծրար է իմ սիրականը ինձ համար. ստինքներիս մէջ է անցկացնելու գիշերը։ 14  Հինայի ողկոյզ է իմ սիրականը ինձ համար, Ենգադիի այգեստանումը։ 15  Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. ահա գեղեցիկ ես. աչքերդ աղաւնիների աչքեր են։ 16  Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրական, նաեւ հաճելի, նաեւ մեր անկողինը դալար է։ 17  Մեր տների գերանները եղեւնափայտ են, մեր առիքները՝ մայր փայտ։

Ծանոթագրություններ