Երգերի Երգ 3։1-11

3  Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չ’գտայ։  Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. նորան որոնեցի բայց չ’գտայ։  Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. իմ հոգիի սիրածին տեսե՞լ եք։  Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. նորան բռնեցի եւ բաց չ’թողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։  Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։  Ո՞վ է սա որ վեր է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։  Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զորաւորներից։  Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։  Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։ 10  Նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. բազմոցը՝ ծիրանիից. նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։ 11  Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։

Ծանոթագրություններ