Երեմիա 33։1-26

33  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային երկրորդ անգամ եւ նա տակաւին արգիլուած էր բանտի գաւիթումը, ասելով.  Այսպէս է ասում Տէրը՝ այս անողը, եւ այս կազմող Տէրը, որ սա հաստատուի, որի անունն Եհովայ է.  Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չ’գիտես։  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այս քաղաքի տների մասին, որ քանդուել են պատնէշների եւ սուրի համար.  Գալիս են պատերազմելու Քաղդէացիների հետ, եւ որ նորանց լցնեն մարդի դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկութիւնովը, որովհետեւ ես ծածկել եմ իմ երեսը այս քաղաքից նորանց բոլոր չարութիւնների համար։  Ահա ես դնելու եմ նորա վերայ սպեղանիք եւ բժշկութիւն, եւ պիտի բժշկեմ նորանց եւ պիտի յայտնեմ նորանց խաղաղութեան եւ ճշմարտութեան առատութիւն.  Եւ ես պիտի ետ դարձնեմ Յուդայի գերութիւնը եւ Իսրայէլի գերութիւնը, եւ պիտի շինեմ նորանց ինչպէս առաջ.  Եւ պիտի մաքրեմ նորանց իրանց անօրէնութիւններիցը, որ մեղանչեցին ինձ դէմ, եւ պիտի ներեմ նորանց բոլոր անօրէնութիւնները, որով մեղանչեցին ինձ դէմ եւ որով ինձ դէմ ապստամբեցին.  Եւ նա պիտի լինի ինձ համար ուրախութեան անուն, փառք եւ պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կ’լսեն այն բոլոր բարիքը, որ ես կ’անեմ նորանց. եւ նորանք պիտի վախենան եւ դողան այն բոլոր բարիքի համար եւ այն բոլոր խաղաղութեան համար, որ ես նորան կ’անեմ։ 10  Այսպէս է ասում Տէրը. Դեռ այս տեղումը, որի համար դուք ասում էք թէ Աւերակ է՝ առանց մարդ ու առանց անասունի, Յուդայի քաղաքներումը, Երուսաղէմի փողոցներումը որ աւերակ է դարձած առանց մարդի եւ առանց բնակչի եւ առանց անասունի, 11  Պիտի լցուի ցնծութեան ձայն եւ ուրախութեան ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նորանց ձայնը որ կ’ասեն. Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը, եւ նորանց ձայնը որ Տիրոջ տունը գոհութեան նուէր են բերում։ Որովհետեւ ես ետ պիտի դարձնեմ երկրի գերութիւնը ինչպէս որ առաջ էր, ասում է Տէրը։ 12  Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ այս տեղումը, որ աւերակ է առանց մարդի մինչեւ անասունը, եւ նորա ամեն քաղաքներումը պիտի լինեն հովիւների բնակարաններ, որոնք հօտեր են մակաղեցնում։ 13  Լեռնային քաղաքներումը, դաշտային քաղաքներումը, եւ հարաւային քաղաքներումը եւ Բենիամինի քաղաքներումը եւ Երուսաղէմի շրջակայքումը եւ Յուդայի քաղաքներումը դեռ հօտեր են անց կենալու համարողի ձեռքովը, ասում է Տէրը։ 14  Ահա օրեր են գալիս ասում է Տէրը, որ պիտի հաստատեմ այն բարի խօսքը, որ ես ասել եմ Իսրայէլի տան համար եւ Յուդայի տան համար։ 15  Այն օրերը եւ այն ժամանակը ես Դաւիթի համար մի արդարութեան շառաւիղ պիտի բուսցնեմ, եւ նա պիտի իրաւունք եւ արդարութիւն անէ երկրի վերայ։ 16  Այն օրերը Յուդան պիտի ազատուի եւ Երուսաղէմը պիտի ապահովութիւնով բնակուէ, եւ այս է որով նա պիտի կոչուի, ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։ 17  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը, չ’պիտի պակասէ Դաւիթի համար մէկ մարդ՝ նստող Իսրայէլի տան աթոռի վերայ. 18  Եւ Ղեւտացի քահանաներից պակաս չ’պիտի լինի իմ առաջին ողջակէզ մատուցանող, հացի ընծայ նուիրող եւ զոհ անող մարդ ամեն ժամանակ։ 19  Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով. 20  Այսպէս է ասում Տէրը. Եթէ խափանէք իմ ուխտը ցերեկը եւ իմ ուխտը գիշերը, որ չ’լինի ցերեկն ու գիշերն իրանց ժամանակին, 21  Իմ ուխտն էլ կ’խափանուի իմ ծառայ Դաւիթի հետ, որ նա որդի չ’ունենայ թագաւորող իր աթոռի վերայ. նոյնպէս եւ իմ պաշտօնեայ Ղեւտացի քահանաների հետ։ 22  Ինչպէս որ չի համարուիլ երկնքի զօրքը եւ չի համարուիլ ծովի աւազը, նոյնպէս պիտի շատացնեմ իմ ծառայ Դաւիթի սերունդը, եւ իմ պաշտօնեայ Ղեւտացիներին։ 23  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային ասելով. 24  Չե՞ս տեսնում թէ ինչ են խօսում այս ժողովուրդը ասելով թէ Այն երկու ազգատոհմներին, որոնց Տէրը ընտրել էր, նորանց մերժել է. եւ նորանք անարգում են իմ ժողովրդին, որ ազգ չ’լինի այլ եւս նորանց առաջին։ 25  Այսպէս է ասում Տէրը. Եթէ ես ուխտ չ’ունիմ ցերեկուայ եւ գիշերուայ հետ եւ կանոններ չեմ դրել երկնքին եւ երկրիս, 26  Յակոբի եւ իմ ծառայ Դաւիթի սերունդն էլ պիտի մերժեմ, որ նորա սերունդիցը չ’առնեմ իշխաններ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերունդի վերայ, որովհետեւ նորանց գերութիւնը պիտի դարձնեմ եւ նորանց պիտի ողորմեմ։

Ծանոթագրություններ