Երեմիա 42։1-22

42  Եւ մօտեցան բոլոր զօրավարները եւ Կարէի որդի Յօհանանը եւ Ովսէայի որդի Յեզոնիան եւ բոլոր ժողովուրդը փոքրիցը մինչեւ մեծը,  Եւ ասեցին Երեմիա մարգարէին. Թող մեր աղաչանքը քո առաջին ընդունելի լինի, եւ մեզ համար աղօթք արա քո Տէր Աստուծուդ այս բոլոր մնացորդի համար, որովհետեւ շատիցը քիչ ենք մնացել, ինչպէս որ աչքդ մեզ տեսնում է։  Եւ քո Տէր Աստուածը մեզ իմացնէ մեր գնալու ճանապարհը եւ մեր անելու բանը։  Եւ Երեմիա մարգարէն ասեց նորանց. Լսեցի, ահա ես աղօթք կ’անեմ ձեր Տէր Աստուծուն ձեր խօսքերի համեմատ, եւ ինչ պատասխան որ Տէրը ձեզ համար տալու լինի, ես ձեզ կ’իմացնեմ, ձեզանից մի բան ետ չեմ պահել։  Եւ նորանց ասեցին Երեմիային. Տէրը մեր մէջը ճշմարիտ եւ հաւատարիմ վկայ լինի, որ անպատճառ կ’անենք այն ամեն խօսքերի համեմատ, որոնք քո Տէր Աստուածը կ’ուղարկէ քեզ մօտ մեր մասին, այնպէս կ’անենք.  Թէ բարի թէ չար, մենք պիտի լսենք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որի մօտ մենք քեզ ուղարկում ենք, որպէս զի մեզ համար լաւ լինի մեր Տէրը Աստուծոյ ձայնին լսելով։  Եւ տասը օրից յետոյ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային.  Եւ նա կանչեց Կարէի որդի Յօհանանին եւ նորա հետ եղող բոլոր զօրավարներին եւ բոլոր ժողովրդին փոքրից մինչեւ մեծը,  Եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որի մօտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղօթքը մատուցանեմ նորան. 10  Եթէ այս երկրումը բնակուելու լինէք, ես էլ պիտի չէն անեմ ձեզ եւ պիտի չ’քանդեմ, եւ ես պիտի տնմեկ ձեզ եւ պիտի չ’խլեմ, որովհետեւ զղջացի այն չարիքի համար, որ արի ձեզ։ 11  Մի վախենաք Բաբիլոնի թագաւորի երեսից, որի երեսզիցը դուք վախենում էք. նորանից մի վախենաք, ասում է Տէրը, որովհետեւ ես ձեզ հետ եմ ձեզ ազատելու եւ ձեզ փրկելու նորա ձեռքիցը. 12  Եւ ձեզ ողորմութիւններ պիտի գտնել տամ, եւ նա ձեզ պիտի ողորմէ, եւ նա ձեզ ետ պիտի դարձնէ ձեր երկիրը։ 13  Եւ եթէ ասէք. Մենք չենք կենալ այս երկրումը՝ ձեր Տէր Աստուծոյ ձայնին չ’լսելով. 14  Ասելով թէ Ոչ, այլ պէտք է գնանք Եգիպտոսի երկիրը, որ այնտեղ պատերազմ չենք տեսնիլ եւ փողի ձայնը չենք լսիլ, եւ հացի համար չենք սովիլ, եւ այնտեղ կ’բնակուենք. 15  Ուրեմն հիմա Տիրոջ խօսքը լսեցէք, ով Յուդայի մնացորդ. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ դուք ձեր երեսները ուղղէք Եգիպտոս գնալու եւ գնաք այնտեղ պանդխտանալու, 16  Այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ, եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից Եգիպտոսումը, եւ այնտեղ պիտի մեռնէք։ 17  Եւ այն ամեն մարդիկը, որոնք իրանց երեսները ուղղել են Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան, պիտի մեռնեն սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանցից ազատուող պրծնող պիտի չ’լինի այն չարեաց երեսիցը, որոնք ես պիտի բերեմ ձեզ վերայ։ 18  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ինչպէս որ թափուեցաւ իմ բարկութիւնն ու իմ սրտմտութիւնը Երուսաղէմի բնակիչների վերայ, նոյնպէս պիտի թափուի ձեզ վերայ իմ սրտմտութիւնը, երբոր դուք Եգիպտոս գնաք, եւ դուք պիտի լինիք անէծք եւ զարմանք եւ նզովք ու նախատինք. եւ այլ եւս չէք տեսնիլ այստեղը։ 19  Տէրը ասում է ձեզ համար, ով Յուդայի մնացորդը, Եգիպտոս մի գնաք. հաստատ իմացած լինէք, որ այսօր վկայեցի ձեզ համար։ 20  Որովհետեւ դուք նենգութիւն արիք ձեր հոգիների դէմ, որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստուծուն մօտ ասելով. Մեզ համար աղօթք արա դէպի մեր Տէր Աստուածը, եւ այն ամենի համեմատ ինչ որ ասէ մեր Տէր Աստուածը, այնպէս մեզ իմացրու եւ մենք կ’անենք։ 21  Եւ ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չէք լսում ձեր Տէր Աստուծոյ ձայնին, եւ այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մօտ է ուղարկել։ 22  Եւ հիմա հաստատ իմացած լինէք, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի մեռնէք այնտեղը, ուր որ ուզում էք գնալ այնտեղ պանդխտանալու համար։

Ծանոթագրություններ