Երեմիա 45։1-5

45  Այն խօսքը որ խօսեց Երեմիա մարգարէն Ներիայի որդի Բարուքի հետ, երբոր նա գրքում գրում էր այս խօսքերը Երեմիայի բերանիցը Յուդայ ի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին ասելով.  Քեզ համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը, ով Բարուք.  Դու ասեցիր. Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում։  Նորան այսպէս ասիր. Տէրը այսպէս է ասում. Ահա իմ շինածը ես քանդում եմ, եւ իմ տնկածը ես խլում եմ, այսինքն այս բոլոր երկիրը։  Եւ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր. որովհետեւ ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ, ասում է Տէրը, եւ ես քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս։

Ծանոթագրություններ