Եփեսացիներ 1։1-23

1  Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը. այն սուրբերին որ Եփեսոսումն են, եւ Քրիստոս Յիսուսումը հաւատացեալներին.  Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուած՝ մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը:  Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով:  Ինչպէս որ ընտրեց մեզ նորանով աշխարհքի ստեղծելուցն առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով.  Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ իր կամքի հաճութեան պէս,  Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. որ նորանով շնորհք ցոյց տուաւ մեզ այն Սիրելիովը:  Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը.  Որ աւելացաւ մեզանում ամեն իմաստութիւնով եւ գիտութիւնով.  Ցոյց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճութեան պէս. որ առաջուց դրաւ իրանում. 10  Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում. 11  Որով որ էլ ստացանք ժառանգութիւնը մենք առաջուց որոշուած լինելով, նորա յառաջադրութեան պէս, որ ամեն բան յաջողում է իր կամքի խորհուրդների պէս. 12  Որ մենք գովասանք լինենք նորա փառքին, որ առաջուց մեր յոյսը Քրիստոսի վերայ ենք դրել: 13  Որ նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք: 14  Որ մեր ժառանգութեան գրաւն է, մինչեւ ստացուածքի փրկութիւնը, նորա փառացը գովասանքի համար: 15  Նորա համար ես էլ լսելով ձեր հաւատքը, որ ունիք Տէր Յիսուսի վերայ, եւ ձեր սէրը դէպի ամեն սուրբերը, 16  Չեմ դադարում ձեզ համար գոհութիւն տալուց՝ ձեզ իմ աղօթքներումը յիշելով. 17  Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տայ ձեզ իմաստութեան եւ յայտնութեան հոգի՝ իր գիտութիւնովը. 18  Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի յոյսը, եւ ի՞նչ է իր ժառանգութեան փառաւոր մեծութիւնը սուրբերումը. 19  Եւ ի՞նչ է նորա զօրութեան գերազանց մեծութիւնը մեզանում, որ հաւատացինք, իր կարող զօրութեան յաջողութեան պէս, 20  Որ Քրիստոսումը գործադրեց՝ նորան մեռելների միջից յարուցանելով, եւ իր աջ կողմը նստեցրեց երկնաւորներումը, 21  Ամեն իշխանութիւնից եւ պետութիւնից եւ զօրութիւնից եւ տէրութիւնից վեր՝ եւ ամեն անունից վեր՝ որ անուանվում է, ոչ միայն այս աշխարհքումը, այլ եւ այն հանդերձեալումը: 22  Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ, 23  Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է:

Ծանոթագրություններ