Եփեսացիներ 3։1-21

3  Սորա համար ես Պօղոսս՝ Յիսուս Քրիստոսի կապուածս ձեզ հեթանոսներիդ համար.  Անշուշտ դուք լսած էք Աստուծոյ շնորհքի այն տնտեսութիւնը, որ ինձ տրուած է ձեզ համար:  Որ յայտնութիւնով ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը. (ինչպէս առաջուց կարճառօտ գրեցի ձեզ.  Որ կարող լինիք կարդալ եւ իմանալ իմ տեղեկութիւնը, որ Քրիստոսի խորհրդի համար է.)  Որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով.  Որ հեթանոսները ժառանգակիցներ եւ մարմնակիցներ են, եւ Քրիստոսումն խոստմունքի մասնակից՝ աւետարանովը:  Որի ես սպասաւորը եղայ՝ Աստուծոյ շնորհքի պարգեւի պէս՝ որ տրուեցաւ ինձ, նորա զօրութեան ներգործելու պէս.  Ինձ՝ ամեն սուրբերի յետինիս՝ տրուեցաւ այս շնորհքը, որ հեթանոսների մէջ աւետարանեմ Քրիստոսի անքննելի հարստութիւնը.  Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ յաւիտեաններից յետէ ծածկուած էր Աստուծոյ մօտ՝ որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով): 10  Որ հիմա իշխանութիւններին եւ պետութիւններին երկնաւորներումն եկեղեցու ձեռովը յայտնուի Աստուծոյ բազմապատիկ իմաստութիւնը, 11  Այն յաւիտենական յառաջադրութեան պէս, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովն արաւ. 12  Որով ունինք համարձակութիւնը եւ յուսով մօտենալը նորան հաւատալով: 13  Վասն որոյ աղաչում եմ, որ չ’ձանձրանաք իմ նեղութիւններումը, ձեզ համար որ ձեր փառքն է: 14  Սորա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջին, 15  Որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում, 16  Որ իր փառքի հարստութեան պէս տայ ձեզ, որ զօրութեամբ հաստատուիք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը: 17  Որ Քրիստոսը հաւատքով բնակուի ձեր սրտերումը. եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատուած լինիք: 18  Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 19  Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք: 20  Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. 21  Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Ծանոթագրություններ