Զաքարիա 2։1-13

2  Եւ ես աչքերս վեր բարձրացրի ու նայեց, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։  Եւ ասեցի. Դու ո՞ւր ես գնում. եւ նա ասեց ինձ. Երուսաղէմը չափելու, որ տեսնեմ թէ որքան է լայնութիւնը եւ որքան երկայնութիւնը։  Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը.  Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։  Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։  Ա՜յ, ա՜յ, էլ փախէլ հիւսիսի երկրիցը, ասում է Տէրը, որովհետեւ երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը։  Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ։  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. որովհետեւ ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում։  Որովհետեւ ահա ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. եւ կ’գիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկե։ 10  Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ եւ կը բնակուեմ քո միջումն, ասում է Տէրը։ 11  Եւ այն օրը շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. եւ ես քո միջումն եմ բնակուելու, եւ դու կ’գիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել քեզ մօտ։ 12  Եւ Տէրը պիտի ժառանգէ իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ էլի պիտի հաւանէ Երուսաղէմին։ 13  Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը։

Ծանոթագրություններ